Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Google»-ը ներկայացնում է ռուսական թանգարանները

06.17.2015

«Google»-ը վերջերս թվայնացրել է Ռուսաստանի 7 գրական թանգարաններ: Այդ աշխատանքի արդյունքում համացանցի օգտատերերը հնարավորություն են ստացել ծանոթանալ այնպիսի մշակութային-պատմական հաստատությունների ցուցադրանքներին, ինչպիսիք են երկրի տարբեր բնակավայրերում գործող Պուշկինի, Տոլստոյի, Տյուտչևի, Չեխովի, Լերմոնտովի, Գերցենի և Պրիշվինի թանգարանները:

Բացի ցուցանմուշներից օգտատերերը հնարավորություն ունեն նաև «Google»- համայնապատկերի միջացով վիրտուալ զբոսանք կատարել թանգարաններին կից կալվածքներում: Այդ մասին «diletant.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
    Դիտվել է 398 անգամ