Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գործողությունները կատարվում են ջրի տակ՝ խորխորատներում

06.17.2015


Մոսկվայում ընթացող Չեխովի անվան 12-րդ միջազգային փառատոնի շրջանակներում այսօր՝ հունիսի 17-ին հանդես է գալու թայվանական «Cloud Gate» պարային թատրոնը: Կներկայացվի «Բրինձ» ներկայացումը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Ներկայացման կոնցեպցիայի և խորեոգրաֆիայի հեղինակը Լին Հվայ Մինն է, ով իր ներկայացման մեջ օգտագործել է ժողովրդական երգեր և եվրոպացի կոմպոզիտորներ Բելինիի, Սեն-Սանսի, Շտրաուսի և Մալերի ստեղծագործությունները:
Արևմտյան քննադատները նշում են, որ «ներկայացման պատկերավոր լեզուն գրավում է, իսկ պարողների ցնցվող մարմինները այն միտքն են առաջ բերում, թե ինչպես վերականգնել մահացող հողը»: «Լինը այնքան դանդաղ և մանրակրկիտ է կառուցում պարի լեզուն, որ ծնվում է այնպիսի զգացում, որ գործողությունները կատարվում են մեկ այլ տիեզերքում: Ընդ որում նրա արտիստները ցուցադրում են գրեթե գերմարդկային վերահսկողություն իրենց մարմինների նկատմամբ»,- ժամանակին «Cloud Gate»-ի կատարողական վարպետության մասին գրել է «Times»-ը:

Ասիա մայրցամաքում հռչակ վայելող նշանավոր խորեոգրաֆներից մեկը՝ Լին Հվայ Մինը, իր թատրոնը, որի անունը թարգմանաբար նշանակում է «Ամպերի դարպասներ», հիմնադրել է 1973 թ.-ին: Թատրոնի յուրահատկությունն այն է, որ բեմադրություններում կիրառվում են եվրոպական բալետի, պեկինյան օպերայի, ժամանակակից պարերի և չինական մարտարվեստի հնարքները: Այն հենվում է չինական պոեզիայի գեղագիտության և գեղագրական արվեստի վրա: «Cloud Gate» պարի թատրոնը միջազգային ասպարեզում առաջին հաջողություններն արձանագրել է 1990-ական թվականներին, երբ ելույթներով հանդես է եկել Եվրոպայում ու Ամերիկայում:

Թատերախմբի վիշինգթոնյան հյուրախաղերի ժամանակ գործողությունները կատարվել են ջրի մեջ: Ընդհանուր պատկերն այսպիսին է եղել. բեմը լցված է եղել ջրով, հանդիսասրահում մթություն է, իսկ պատերի վրա՝ անկյունային հայելիներ են ամրացված:

Ներկայացման ընթացքում հանդիսատեսը խորասուզվում է պարի և թայվանյան մշակույթի մեղեդային ու առաձգական աշխարհի մեջ: «Cloud Gate»-ը անկյունային հայելիները օգտագործում է իր թաց ելույթը բեմից անդրադարձնելու համար: Դա ստեղծում է պատրանք, որ գործողությունները կատարվում են ջրի տակ՝ խորխորատներում:
    Դիտվել է 895 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ