Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Քիմ Քարդաշյանի իրական շոուն` ամուսնություններով և ադամանդներով

09.30.2013

Ռիելիտի-շոուի (իրական շոուի) աստղ Քիմ Քարդաշյանի նախկին ամուսինը, բասկետբոլիստ Քրիս Համֆրիսը , ազատվում է այն ամենից, ինչը նրան հիշեցնում է երբեմնի սիրելիին, գրում է «7days.ru» կայքը:

Միմյանցից հեռանալուց երկու տարի, իսկ պաշտոնապես բաժանվելուց 3 ամիս հետո Քրիսը որոշել է վաճառել 20 կարատանոց նշանի մատանին, որը նա Քարդաշյանին էր նվիրել նշանդրության օրը:

Հոկտեմբերի 15-ին «Christie's» հարթակում կկայանա աճուրդ, որի ընթացքում հայտնի կդառնա թանկարժեք զարդի նոր տիրոջ անունը:

Դա «Lorraine Schwartz» ոսկերչական ընկերության կողմից պատրաստված ոսկե մատանի է, որի կենտրոնում զետեղված են 16,21, իսկ երկու կողքերին 1,8 կարատանոց ադամանդներ:
Հայտնի է, որ բաժանումից հետո Քիմ Քարդաշյանը «լուռ վերադարձրեց նախկին սիրելի նվիրած զարդը» :

Ամերիկյան «UsWeekly» կայքի տվյալներով, սպասվում է, որ Քրիսին կառաջարկվի 300-500 հազար դոլար, թեև նրա ասելով ՝ մատանին արժե 2 մլն դոլար:
Հիշեցնենք, որ մոտ երկու տարի առաջ, 2011թ.-ի օգոստոսի 20-ին Մոնթեսիթոյում (Կալիֆորնիա) Քարդաշյանը երդվում էր իր այն ժամանակվա փեսացուի՝ Քրիս Համֆրիսի նկատմամբ ունեցած սիրո հավերժությամբ: Նրանք հանդիպում էին 2010թ.- դեկտեմբերից:

2011թ.-ին Քրիսը Քարդաշյանին ամուսնության առաջարկություն արեց և նրան նվիրեց 20 կարատանոց ադամանդյա մատանի: Օգոստոսին տեղի ունեցավ շքեղ հարսանիք, որի բացառիկ նկարահանման իրավունքը Քիմը մի քանի մլն-ով վաճառեց ամերիկյան մի հրատարակչության: Հնդիսությունը անցավ, հարսանիքի մասը կազմող բոլոր բաղադրիչների գովազդման համար փողը փոխանցվեց հաշվեհամարին, և Քարդաշյանը հարսանիքից 72 օր անց, թեթև սրտով բաժանման դիմում գրեց:

Համֆրիսը երկար ժամանակ չէր ցանկանում ստորագրել ամուսնալուծության փաստաթղթերը, սակայն 2013թ.-ի գարնանը նա փոխեց որոշումը: «Ես ցանկանում եմ բաժանվել Քարդաշյանից, ավելի ճիշտ, ոչ թե պարզապես բաժանվել: Ես ցանկանում եմ, որ մեր ամուսնությունը համարվի անօրինական և չեղյալ»,- հայտարարել է Քրիսը բրիտանական «The Sun» լրատվամիջոցին: «Մեր հարսանիքն ընդամենը PR քայլ էր, որպեսզի բարձրացվի «Keeping Up With The Kardashians» իրական շոուի վարկանիշը,- ընդգծել է Քրիսը:

2013թ.-ի ամռանը Քարդաշյանը վերջապես ստացավ ապահարզանը և հիմա կարող է ամուսնանալ ռեփեր Քանյե ՈՒեսթի հետ: Մանավանդ, որ նա արդեն բարեհաջող ծննդաբերել է Քրիս Համֆրիսից ունեցած իր առաջնեկին:

Քանյե ՈՒեսթը և Քիմ Քարդաշյանը նախատեսում են իրենց հարսանիքը կատարել սեպտեմբերին՝ Փարիզում:

Ըստ «The Sun»-ի ՈՒեսթը Քարդաշյանին է նվիրել ոսկե նշանի մատանի, որը զարդարված է հազվադեպ հանդիպող սև ադամանդներով: Այն նրա գրպանը թեթևացրել է 770 հազար դոլարով:

    Դիտվել է 540 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384