Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայ կինոգործիչը կղեկավարի Ասիա-խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների կինոփառատոնը

06.18.2015


Ասիա-խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների «Խաղաղի միջօրեականներ» խորագրով 13-րդ միջազգային կինոփառատոնի նախագահ է ընտրվել կինոռեժիսոր, «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը: Այդ մասին փառատոնի տնօրեն Եֆիմ Զվենյացկու տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

«Մեզ հաճելի է, որ Կարեն Շահնազարովը համաձայնվել է գլխավորել փառատոնը: Նա այդ գործն արել է նաև 2003 թ.-ին, իսկ հետո չկարողացավ գալ 2013թ.-ին: Սակայն հիմա մենք հավատում ենք, որ 13 թիվը մեր մոտ կբերի Շահնազարովին: Մենք մեծ հույս ենք կապում այդ հանգամանքի հետ, որովհետև մեզ համար այս միջոցառումը լուրջ իրադարձություն է»,- ասել է Զվենյացկին:

Վլադիվոստոկում կայանալիք փառատոնի ժյուրին գլխավորելու է կինոռեժիսոր Վադիմ Աբդռաշիտովը: Նշենք, որ կինոստուգատեսի մրցավարության հարցերով պետք է զբաղվի նաև 46 երկրների մասնակցությամբ գործող FIPRESCI -ն ( Քննադատների և կինոգետների միջազգային կազմակերպությունը), որը կգլխավորի կինեմատոգրաֆիայի պատմության մասնագետ, կինոքննադատ և ռեժիսոր Վանգ Յոն (Չինաստան):

Փառատոնը կայանալու է սեպտեմբերի 12-18-ին: Այն հիմնականում իր գործունեության գլխավոր ուղղություն է ընտրում ասիական և խաղաղօվկիանսյան ավազանի երկրների կինոշուկաները:
    Դիտվել է 442 անգամ