Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող թատրոնը նոր տնօրեն ունի

06.18.2015


Մոսկվայի Արմեն Ջիգարխանյանի թատրոնի նոր տնօրենը Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան է, իսկ նշանավոր դերասանը այսուհետ կզբաղեցնի թատրոնի նախագահի պաշտոնը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող թատրոնը հիմնադրվել է 1996 թ.-ին:

Այսօր Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտում թատրոնների տնօրենների խորհրդակցության ժամանակ Ջիգարխանյանը ներկայացրել է նոր տնօրենին՝ նշելով, որ նա արդեն 8 տարի աշխատում է այդ թատերախմբում:

Ջիգարխանյանը նաև ասել է, որ հիմա թատրոնը գտնվում է տնտեսական բարդ կացության մեջ և անհրաժեշտ է, որ նոր տնօրենը անմիջապես զբաղվի այդ հիմնախնդրով և ընդգծել է, որ թատրոնն այսօր քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտի օգնության անհրաժեշտությունն է զգում:

Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի թեկնածությունն արժանացել է խորհրդակցության մասնակիցների հավանությանը:

Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան վերջին ժամանակներում Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող թատրոնում զբաղեցնում էր երաժշտական մասի վարիչի պաշտոնը: Նա ավարտել է Ուկրաինայի Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիան, մասնագիտությամբ դաշնակահարուհի է:
    Դիտվել է 373 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324>>հաջորդ