Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ավազե անիմացիա տիկնիկային թատերական միջոցառման շրջանականերում

06.22.2015


Այսօր Սանկտ-Պետերբուրգում կմեկնարկի «Կուկարթ» («Տիկնիկային արթ») 12-րդ միջազգային փառատոնը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «artistpromotion.ru»-ին:

«Միայն մեծերին ու փոքրերին հասկանալի տիկնիկների թատրոնի միջոցով մենք կարող ենք մարդկանց ուշադրությունը հրավիրել մեր շրջապատում եղած ցավի և ուրախության վրա: Նյութականը երբեք չի դառնա կյանքի արժեքը գնահատելու չափանիշ...»,- նշել է փառատոնի նախագահ Դավիդ Բուրմանը:

«Իսրայել –Սանկտ-Պետերբուրգ մշակութային կամուրջ» նախագիծը, որի հիման վրա անցկացվում է փառատոնը, նախատեսում է անսովոր ներկայացումների ցուցադրություններ: Օրինակ, այստեղ հունիսի 26-ին հանդիսատեսները հնարավորություն կունենան ներկա լինել հայտնի իսրայելցի նկարիչ անիմատոր Եվգենի Սվերդլովի սոցիալ-մշակութային ուղղվածության «Մի պատմություն» ավազե անիմացիային: Իսկ հաջորդ օրը Պետերբուրգի կենտրոնում ուղղակի կկայանա տիկնիկային թատրոնների ներկայացումների իսկական հրավառություն, որին կմասնակցեն ռուս, իսրայելցի, ճապոնացի, թուրքմեն և Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքի տիկնիկային թատրոնների արտիստներն ու նրանց տիկնիկները:

Փառատոնային ծրագրի շրջանակներում նախատեսված են նաև այլ միջոցառումներ, որոնց մեջ հատկապես կառանձնանա դերասանի տանը նախատեսված հատուկ երաժշտական ծրագիրը: Առանձին ծրագրերով հանդես կգան նաև Հունաստանից, Ֆիլլանդիայից, Իտալիայից, Գերմանիայից ժամանած երաժիշտները, կլնեն նաև ինքնատիպ միջոցառումներ, որոնք պետերբուրգցի հանդիսատեսների համար պատրաստել են այստեղ ժամանած թատերախմբերը:

Փառատոնը կեզրափակվի հունիսի 30-ին:
    Դիտվել է 318 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305>>հաջորդ