Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Քիդմանը 17 տարի անց հաղթականորեն վերադարձել է բեմահարթակ

09.09.2015

Լոնդոնի «Noel Coward Theatre» թատրոնում օրերս կայացել է Աննա Զեգլերի «Լուսանկար 51» պիեսի հիման վրա նոր բեմադրության պրեմիերան, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս հոլլիվուդյան գերաստղ Նիքոլ Քիդմանը:

Արտիստուհին թատերական բեմահարթակում չէր երևացել 17 տարի շարունակ: Լոնդոնյան այս ներկայացման մեջ նա մարմնավորում է բրիտանացի գիտնական Ռոզալինդ Ֆրանկլինին, ով պատմության մեջ է մտել մարդու ԴՆԹ-ի ուսումնասիրությունների ոլորտում կատարած գիտական ձեռքբերումների շնորհիվ: Ֆրանկլինը նաև պայքարում էր գիտական աշխարհում սեքսիզմը կարևոր նախապայման դիտարկելու մոտեցումների դեմ: Նա իր տեսակետներին հավատարիմ մնաց նույնիսկ այն բանից հետո, երբ իր ձվարաններում հայտնաբերվեց չարորակ ուռուցք:

Նիկոլ Քիդմանի մասնակցությունը այս ներկայացմանը միայն մասնագիտական գործունեության դրսևորում չի: Նա այս հարցում ունեցել է նաև անձնական դրդապատճառ: Արտիստուհին իր դերը նվիրել է հորը՝ գիտնական Էթոնի Քիդմանին, ով կյանքից հեռացել է մեկ տարի առաջ:

«Իմ հայրը կենսաքիմիկոս էր: Հայրիկը դեռ ողջ էր, երբ առաջին անգամ ինձ ուղարկեցին «Լուսանկար 51» պիեսը: Նա քաջատեղյակ էր Ռոզալինդ Ֆրանկլինի պատմությանը: Այնպես որ այս ներկայացումը նվիրվում է նրան և բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը նվիրաբերում են գիտությանը կամ շատ կրքոտ են սիրում իրենց գործը, որով զբաղվում են նախ և առաջ հանուն ուրիշների և ոչ թե հանուն փառքի»,- փոխանցում է «The Telegraph»-ի տեղեկատվությունը «taglur.am»՝ հղում անելով «ves.lv»-ին:

Նիկոլ Քիդմանի խաղը հանդիսատեսի վրա հսկայական տպավորություն է թողել: Պրեմիերայից հետո դահլիճը մի քանի րոպե հոտնկայս շարունակ ծափահարել է, իսկ հետո հարյուրավոր երկրպագուներ թատրոնի մոտ շրջապատել են արտիստուհուն և ինքնագիր խնդրել:

Նշենք, որ համացանցի օգտատերերը նույնպես մեծ հիացմունքով են խոսում Քիդմանի խաղի մասին՝ որակելով այն ֆենոմենալ:
    Դիտվել է 854 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ