Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գերհերոսների մասին ֆիլմերի պահանջարկը կարող է հարցականի տակ հայտնվել

09.10.2015


Հոլլիվուդյան հայտնի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը կարծում է, որ գերհերոսների մասին պատմող ֆիլմերը շուտով կկրկնեն ժամանակին մեծ ժողովրդայնություն վայելող վեսթեռների ճակատագիրը: Նրանց նկատմամբ հանդիսատեսի հետաքրքրությունը կնվազի: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Այս հայտարարությունը ռեժիսորը արել է իր նոր «Լրտեսների կամուրջը» ֆիլմի թողարկման առթիվ անցկացրած հարցազրույցի ժամանակ:

Սփիլբերգը վստահ է, որ աշխարհը փրկող մտացածին կերպարներին փոխարինելու են իրական հերոսները:

Իսկ Սփիլբերգի գործընկերներից դերասան Քրիս Էվանսը, ով «Վրիժառուները» ֆիլմում կատարել է Ամերիկայի Կապիտանի դերը, նշել է, որ գերհերոսների մասին պատմող կինոժապավենների հիմքում ընկած են համակարգչային տեխնոլոգիաները և դրանց հետագա զարգացումը թույլ չի տա, որպեսզի հանդիսատեսի հետաքրքրությունն արագ մարի: Թեև նա չի բացառել, որ գերհերոսների մասին ֆիլմերը պետք է պատրաստել առավել իրատեսականորեն:
    Դիտվել է 579 անգամ