Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեկ դար անց Մեյերհոլդի իսպանական շարքը դուրս կբերվի արխիվներից

09.11.2015


Իսպանական բարրոկոյի շրջանի դրամատուրգ Պեդրո Կալդրոնի երեք դրամատիկական ստեղծագործությունների աշխարհներում զբոսանք կատարելու հնարավորություն է ընձեռել Մոսկվայի Բախրուշինի անվան թատերական թանգարանը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Նշանավոր ռեժիսոր Մեյերհոլդի իսպանական շարքի այս ներկայացումներից մեկը, որն ունի «Խոնարհում խաչին» վերնագիրը այցելուներին է ներկայանում երկու տարբերակով: Դրանցից առաջինը ըստ էության «ընտանեկան» բեմադրություն է, որն իրականացվել է թատերական արվեստի նվիրյալ Վյաչեսլավ Իվանովի բնակարանում: Իսկ մյուսն այդ նույն ներկայացման, այսպես կոչված, «ամառային» տարբերակն է, որը ներկայացվել է ամառանոցային Տերիոկի քաղաքում: Ցուցադրանքում 3-րդը «Դիմացկուն արքայազնը» ներկայացման մասին պատմող ցուցանմուշներն են: Այդ գործը ռեժիսորը բեմադրել է Սանկտ-Պետեբուրգի Ալեքսանդրինյան թատրոնում՝ 1915 թ.-ին:

Այս աշխատանքների մեջ Մեյերհոլդը ներգրավել է նկարիչներ Սուդեյկինին, Բոնդիին և Գոլովինին: Աշխատանքների ընթացքում նշանավոր ռեժիսորը կատարում է ինքնատիպ ոճային գյուտեր, բացի այդ Առաջին համաշխարհային պատերազմի ֆոնի վրա ձևավորում է խիստ հրատապ բարոյագիտական հարցադրումներ:

Ցուցահանդեսում կարելի է ծանոթանալ ոչ միայն ներկայացումների վերստեղծված մանրակերտերին, այլև սեփական զգայարաններով «ընթերցել» այն մթնոլորտը, որի մեջ ծնվել են ներկայացումները: Այստեղ կարելի է ըմբոշխնել թեյ, որը մատուցվում է 20-րդ դարի պետերբուրգյան բնակարանում, հայտնվել ֆիննական ծոցի ափերին, հայացք գցել կայսերական թատրոնի բեմից անդին: Ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում առաջին անգամ տեսնել այն, ինչը մոտ մեկ դար պահվել է հանրության տեսադաշտից հեռու՝ Մոսկվայի ու Սանկտ-Պետերբուրգի արխիվներում: Բացի այդ ցուցահանդեսում հնարավոր է ներկա գտնվել «Հինգ իսպանական երեկոների»՝ բաց դասախոսությունների, որոնք կկարդան թատրոնի, երաժշտության, ճարտարապետության խոշորագույն իսպանացի և Ռուսաստանցի մասնագետները :

Ցուցահանդեսը, որ կբացվի սեպտեմբերի 19-ին, կգործի մինչև հոկտեմբերի 4-ը:
    Դիտվել է 1004 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ