Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դիակիզարանում այրել են անցյալ սերերի խորհրդանշանները

09.16.2015


Սեպտեմբերի 11-ին անսովոր բեմական խաղ (performance) է տեղի ունեցել Նովոսիբիրսկի հուղարկավորության մշակույթի թանգարանի տարածքում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «sib.fm»-ին:

«Էտաժ» կենտրոնի աշխատակիցները և բեմախաղի 20 այլ մասնակիցները այրել են կինոյի տոմսեր, գազանների փափուկ խաղալիքներ և, ըստ իրենց, անբախտ սերը խորհրդանշող այլ նյութեղեն ապացույցներ:

Քաղաքային դիակիզարանի տարածքում կատարված արարողությունը հանդիսացել է ժամանակակից ֆրանսիացի նկարիչ Ժան-Մարկ Լեգատի աշխատանքների ցուցահանդեսի մի բաղադրիչը,- նշել է «Էտաժ» մշակութային կենտրոնի աշխատակցուհի Եվգենիա Բլագիտկոն: «Սա Նովոսիբիրսկում արդեն 5 տարի բնակվող Ժան-Մարկ Լեգատի հետ մեր համատեղ նախաձեռնությունն է: Այս ընթացքում նա քիչ դրամաներ չի վերապրել և սիրային, և ոչ այնքան սիրային»

Բլագիտկոն նշել է, որ ցուցահանդեսի բացման ժամանակ իրենք այցելուներից հավաքել են անցած զգացմունքների մասին հիշեցնող չորացրած ծաղիկները, տոմսակներ, արջուկներ և որոշել են դիակիզարանի հետ համագործակցելով այրել այդ ամենը:

«Սա ազատագրություն էր այն ամենից, ինչը մաշում է»,,- ասել է «Էտաժ» մշակութային կենտրոնի աշխատակցուհին:
    Դիտվել է 316 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229</