Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ա. Տրեգուբով. «Ինչու՞ հատկապես այս մեկը 50 տարի առաջ համարվել է նշանավոր ներկայացում»


Թատրոնում դիտում են ներկայացում, դա հասկանալի է: Իսկ իչ են դիտում թատերական թանգարանում: Ու՞մ են հասցեագրված թատերական թանգարանները՝ սովորական հանդիսատեսներին, թե՞ մասնագետներին: Ինչպիսին պետք է դրանք լինեն այսօր, ամենահավանական ու անհավանական թատերախաղերի և ինտերակտիվ զվարճանքների ժամանակներում, երբ թատրոնն ու արվեստը այսքան շատ են մոտեցել միմյանց, - հարց հնչեցնում է «teatral-online.ru»-ն:

«Ես շատ եմ հաճախում տարբեր ցուցահանդեսներ և թանգարաններ, բայց ոչ մի անգամ չեմ տեսել թատերական մանրակերտ, եթե չհաշվենք, իհարկե, հայտնի թատերական նկարչների ցուցահանդեսները», - պատասխանել է ռուսաստանցի թատերական նկարիչ Ալեքսեյ Տրեգուբովը:

Նա հարց է տալիս. իսկ «մյուս կողմից ի՞նչ է թատրոնը»: Ըստ նկարչի, դա ինչ-որ մշակութային իրադարձություն է, որը տեղի է ունենում այս պահին և այստեղ, որոշակի ենթատեքստով, որոշակի բաղադրատարրերով՝ լույս, ձայն, դրամատուրգիա, դերասանի և ռեժիսորի աշխատանք, սցենոգրաֆիա, հանդիսատես: Բայց, միաժամանակ, այս ամենի կողքին իր զարմանքն է արտահայտում, թե «ինչպես կարել է կենդանի ձևը, որի մեջ կան այնքան շատ բաղադրիչներ, երաժշտականացնել»:

Ըստ նրա դա «լուրջ մարտահրավեր է թատերական թանգարանին»:

Տրեգուբովը նշում է, որ Մոսկվայի Բախրուշինի թանգարանը հիմա փորձում է դուրս գալ մշակութային արժեքների ցուցադրության շրջանակներից և ստեղծել ինտերակտիվ ցուցհանդեսներ, ցուցահանդես-տպավորություններ, որոնք կկարողանային կամրջակ ձևավորել դեպի այն նյութը, որի մասին թանգարանը ցանկանում է պատմել:

«Որպես նկարիչ և համակարգող ես թանգարանների համար այլ ճանապարհ չեմ տեսնում: Կան դասական ցուցանմուշները՝ էսքիզները, մանրակերտերը, տեսաներկայացումները, այն, ինչ կարելի է պահպանել և ցուցադրել»,- ընդգծում է նա:
Սակայն այդ ամենով հանդերձ, ըստ Տրեգուբովի, դա դեռ երաշխիք չի պատասխանել մի այնպիսի բարդ հարցի, թե «... ինչու հատկապես այս մեկը 50 տարի առաջ համարվել է նշանավոր ներկայացում, հատկապես այս ռեժիսորն է դարձել մեծ ռեժիսոր»: Նա եզրակացնում է, որ անշարժ առարկաներով այդ հարցերի պատասխանները ներկայացնելը բավականին բարդ խնդիր է:

«Ես, որպես նկարիչ, դժվարությամբ եմ հասկանում որոշ էսքիզներ, դրանց արժեքը, որովհետև չեմ տեսնում ենթատեքստը: Նույնիսկ հանճարեղ նկարիչ Սերգեյ Միխայիլի Բարխինի ոչ թե աշխատանքային, այլ ցուցահանդեսային էսքիզը, հանդիսատեսի համար ինչ-որ մի թերթիկ է, որի վրա մատիտանկար է արված: Իսկ ահա, եթե մարդը տեսնի այն տարածության մեջ, գործընթացի մեջ, նա կկարողանա հասկանալ թղթի մի կտորի մեջ ամփոփված միտքը: Թանգարանի խնդիրը հենց դրա մեջ է կայանում»,- իր կարծիքն է ամբողջացնում ռուսաստանցի թատերական նկարիչը
    Դիտվել է 1032 անգամ
    123456789