Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնի ու ժամանակակից արվեստի երկխոսությունը հասցնել նոր մակարդակի

09.27.2015


Մոսկվայի ժամանակակից արվեստի «Գարաժ» թանգարանը «Տերիտորիա» դպրոց-փառատոնի հետ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 8-ը կներկայացնի վերջին 10 տարիներին այդ հայտնի թատերական փառատոնում ցուցադրված լավագույն ներկայացումների տեսագրությունները: Այդ մասին հաղորդում է«taglur.am»-ը՝ հղում անելով «territoryfest.ru»-ին:

Ռուս և արտասահմանցի նշանավոր ռեժիսորների թատերական բեմադրությունների, բեմախաղերի (Performance) ու բալետային ներկայացումների դինամիկ պատրաստված ժողովածուի վերածված հազվադեպ տեսագրությունները,հանդիսատեսին կծանոթացնեն ժամանակակից թատրոնի պատմությանը:

Փառատոնում անցած 10 տարիների ընթացքում ցուցադրված ներկայացումների մեծ մասը դարձել են ժամանակակից կատարողական արվեստի դասական օրինակներ:

Ցուցադրության ծրագրում ընդգրկված են այնպիսի նշանավոր թատերական գործիչների աշխատանքներ, ինչպիսիք են Թոմաս Օսթերմայերը, Ռոմեո Կաստելլուչչին, Էլիզաբեթ Լեքոմփթը, Անդրեյ Մոգուչին, Կիրիլ Սերեբրեննիկովը:

Թանգարանային միջավայրում ներկայացումների տեսագրությունների ցուցադրությունը հնարավորություն կտա դրանք ընդգրկել առավել լայն ենթատեքստում և ձեռք բերել նոր հանդիսատեսներ: Այս միջոցառումը կնպաստի նոր մակարդակի վրա հասցնել թատրոնի ու ժամանակակից արվեստի երկխոսությունը, որը «Տերիտորիա» փառատոնի հիմնական զարգացման ուղղություններից մեկն է և, միաժամանակ, հանդիսանում է«Գարաժ» թանգարանի բեմախաղերի ազատ կազմակերպման հեռանկարային հետաքրքրությունների ոլորտներից մեկը: Տեսագրությունների մի մասը լայն հանրությանն է ներկայացվում առաջին անգամ:
    Դիտվել է 381 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308>>հաջորդ