Փոքր քաղաքներում կբացվի 100 կինոդահլիճ09.29.2015
Ռուսաստանում գործող կինոյի հիմնադրամը և այդ երկրի մշակույթի նախարարությունը համատեղ սկսել են մշակել մի ծրագիր, որի համաձայն պետական միջոցներ կուղղվեն մինչև 100 հազար բնակչություն ունեցող քաղաքներում գործող կինոթատրոնների գործունեությանն օժանդակելու նպատակով: Այդ մասին կինոյի հիմնադրամի ղեկավար Անտոն Մալիշևի խոսքերը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
«2016 թ.-ին մենք հուսով ենք սկսել կինոթատրոնների օժանդակության ծրագիրը, որը նախատեսում է մինչև 100 հազար հանդիսատեսի համար նոր դահլիճների բացում»,- նշել է Մալիշևը:
Ըստ նրա ծրագրի համաձայն պետք է տրամադրեն 5 մլն ռուբլու պետական սուբսիդիաներ, որոնք կբաշխվեն մրցութային կարգով՝ մասնավոր այն կազմակերպություններին, որոնք կինոդահլիճներ են կառուցել փոքր քաղաքներում: Ենթադրվում է, որ այդ սխեմայով օժանդակություն կցուցաբերվի 100 նոր դահլիճ բացելու համար:
Ընդ որում սուբսիդավորում կարվի այն կինոդահլիճներին, որոնք պատրաստ կլինեն իրենց կինոցուցադրումների 50 տոկոսը ապահովել ռուսական կինոյի արտադրանքով: