Նիկիտա Միխալկովի ուղեկցությամբ «Նոր ալիք-2015» է թափանցում դասական երաժշտությունը09.29.2015
Ռուս հայտնի կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովը կվարի հոկտեմբերի 5-ին Սոչի քաղաքում «Նոր ալիք» երգի մրցույթի շրջանակներում տեղի ունենալիք հատուկ համերգը: Այդ մասին «ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
«Նոր ալիք» մրցույթի պրոդյուսեր Իգոր Կրուտոյն ասել է, որ այդ հատուկ համերգն ամբողջությամբ դասական է լինելու և այն ղեկավարելու է հայտնի նվագավար և ջութակահար Յուրի Բաշմետը: Այդ համերգին ելույթ են ունենալու ինչպես ռուսական բեմի այնպես էլ էստրադայի հայտնի վարպետներ, որոնց երգացանկը կազմված է լինելու դասական ստեղծագործություններից:
«Նոր ալիք» մրցույթը, որը կանցկացվի հոկտեմբերի 2-ից 11-ը, Սոչիում տեղի է ունենալու առաջին անգամ: Այս միջոցառումը 2002-2014 թթ.-երին անցկացվել է Յուրմալայում: Մերձբալթիկայից Սև ծովի ափ տեղափոխվելու պատճառներից մեկն այն է, որ լատվիական իշխանությունները արգելել են ռուսաստանցի շատ արտիստների մուտքը իրենց երկիր:
Այս տարի «Նոր ալիք» մրցույթին կմասնակցեն 12 երկրներից՝ այդ թվում Հայաստանից, Բելոռուսից, Բուլղարիայից, Հունաստանից, Ինդոնեզիայից, Իտալիայից, Ղազախստանից, Լատվիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Խորվաթիայից և Շվեյցարիայից ժամանած 15 մասնակիցներ:
Մրցույթի օրերին նախատեսվում են նաև շատ այլ միջոցառումներ և հանդիպումներ ռուսական ժամանակակից երգարվեստի հայտնի դեմքերի մասնակցությամբ: