Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երկրի տարածքով մեկ իրականացվում են անօրինական պեղումներ

09.30.2015


Հին Եգիպտոսի գանձերի 1/3-ը անօրինական ձևով դուրս է տարվել երկրից՝ վերջին շրջանում տեղ գտած հեղափոխությունների ու ապստամբությունների ժամանակ: Այդ մասին հայտարարությամբ հանդես է եկել Եգիպտոսի հնությունների նախկին նախարար և հայտնի հնագետ Զահի Հավասը:

Հազարավոր պատմական առարկաներ 2011 և 2013թթ. հեղաշրջումների ժամանակ, որոնց ընթացքում գահընկեց արվեցին նախագահներ Հոսնի Մուբարաքը և Մուհամմեդ Մուրսին, եգիպտական թանգարաններից ու մշակութային ժառանգության օբյեկտներից թալանվեցին:

Հավասի ասելով 2010 և 2012 թթ.-երին տիեզերքից կատարված արբանյակային լուսանկարները վկայում են, որ ամբողջ երկրի տարածքով մեկ իրականացվում են բազմաթիվ անօրինական պեղումներ:

«Մարդիկ պեղումներ են կատարում պատմական արժեքներ գտնելու համար և ես վստահ եմ, որ Եգիպտոսի պատմական օբյեկտների 1/3-ը դուրս է հանվել երկրից»,- հայտարարել է Հավասը:

Նրա ասելով վերջին տասնամյակի ընթացքում իրեն հաջողվել է վերադարձնել 6 հազար եգիպտական մշակութային առարկաներ: «Սակայն այն, ինչ կատարվել է Եգիպտոսում 2011 և 2013թթ. միջակայքում, մեր երկրի և նրա մշակութային ժառանգության համար հանդիսանում է աղետ, քանի որ յուրաքանչյուր մարդ սկսել է անօրինական պեղումներ կատարել»:

Նա նաև ասել է, որ թալանից անմասն չի մնացել նաև Կահիրեի թանգարանը, որտեղից անհետացել են 54 պատմական առարկաներ, այդ թվում նաև՝ 17 ոչ մեծ արձաններ:
    Դիտվել է 456 անգամ