Հոլանդացի գիտնականը գտել է մարդուն երջանկացնող երգերի բանաձևը10.01.2015
Նիդարլանդների Գրոնինգենի համալսարանի գիտնական Յակով Յոլեյը հաստատում է, որ ինքը կարող է միանգամայն ճշգրիտ որոշել, թե ինչպիսի երգերն են, որ ունակ են մարդուն երջանկացնել: Դրա համար նա մշակել է հատուկ ֆորմուլա, որը գնահատում է երաժշտության ազդեցությունը ունկնդրի զգացմունքային վիճակի վրա:
Նրա ասելով, երջանկության անհրաժեշտ մակարդակին հասնելու համար պետք է լսել երգ, որը համապատասխանում է երեք չափանիշների. տեմպը պետք է մեկ րոպեում ունենա 150 հարված, տեքստում անհրաժեշտ է օգտագործել դրական բառեր, և, իհարկե, գամման պետք է լինի մաժորային: Այդ մասին «francetvinfo.fr»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «newsru.com»-ին:
Այս եղանակով, Յոլեյը գնահատել է համաշխարհային էստրադային դասական երաժշտությունը և որոշել մարդուն երջանկացնող 10 լավագույն ստեղծագործությունները: Առաջին հերթին դա «Queen» խմբի «Don՝t Stop Me Now» երգն է: Երկրորդ տեղում լեգենդար «ABBA» համույթի «Dancing Queen»-ն է, իսկ երրորդը՝ Գլորիա Գեյնորի կատարմամբ «I Will Survive»-երգը:
Իհարկե, այդ երգերը լսելուց հետո երաշխիք չկա, որ դուք կձերբազատվեք աշնանային թախիծից, ասում է գիտնականը: Բայց և այնպես, երաժշտության ազդեցությունը մարդու վրա շատ դեպքերում որոշվում է մարդու անձնական գործոնների ազդեցությամբ, օրինակ՝ սոցիալական դիրքով: Բայց և այնպես, պնդում է Յակով Յոլեյը, կան նաև գիտական հիմնավորումներ: