Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արմեն Ջիգարխանյան. «Եթե դու չես տեսել Նիագարայի ջրվեժը, ապա հորինիր այն»

10.03.2015

Այսօր լրանում է Հայ մեծ դերասան Արմեն Ջիգարխանյանի ծննդյան 80-ամյակը: «Թագլուրը» շնորհավորում է կենդանի դասականին և ցանկանում երկար տարիների կյանք ու ստեղծագործական նորանոր նվաճումներ:


Արմեն Ջիգարխանյան -Ես 80 տարեկան եմ: Ինձ տվել են բոլոր կոչումները և բազմաթիվ շքանշաններ, ես արդեն նույնիսկ ինքնաթիռում նստում եմ առանձին՝ ապրեցի մինչև բիզնես-կլասս, բայց, միևնույնն է իմ մեջ մնում են կյանքին ուղղված միլիոնավոր հարցեր, որոնք չունեն պատասխան: «Համլետ»-ում կա մի հարց, որը հանճարեղ դրամատուրգ Շեքսպիրը տվել է սրանից 400 տարի առաջ և որին մինչև այսօր չի տրվել պատասխան: Լինել, թե՞ չլինել:

Ունենալ, թե՞ լինել: Ես հարցն այդպես կտայի: Մեքենա ենք գնում, թե՞ երթևեկում ենք տրոլեյբուսով: Յուրաքանչյուր օր, քանի տարեկան և ով էլ , որ լինենք: Մենք բոլորս մեր օրը սկսում ենք այդ հարցով: Լինել, թե՞ չլինել: Կամ, ավելի պարզ ասած, ինչպե՞ս ապրել:

Այդ հարցը հավերժական է և գոյություն կունենա մինչև այն պահը, քանի դեռ մարդը ունակ է մտածելու:

Թատրոնն, իհարկե, պետք է փորձի մարդկանց տալ ինչ-որ պատասխաններ: Պիտի փորձի, ոչ ավելին:

Ես իմ կյանքում տեսել եմ Նիագարայի ջրվեժը; Դա հրաշք է, դա զարմանալի հրաշք է: Այն սկսվում է անվնաս մի փոքրիկ ջրից, որը հետո վերածվում է հեղեղի և գահավիժում ցած: Երբ ես այդ մասին հիշում եմ, փշաքաղվում եմ:

Ընդհանրապես, լավագույնը, որ մարդիկ գիտակցել են, դրանք զրույցներն են: Հենց զրույցների ժամանակ են ամենից հաճախ ծնվում շատ հարցերի առավելագույնս ճիշտ պատասխանները: Եթե դու չես տեսել Նիագարայի ջրվեժը, ապա հորինիր այն: Գլխավորը՝ ցանկությունն է: Հորինիր երազանք, որպեսզի, նույնիսկ, ոչ մեծ ջուրը քո մեջ փոխարինի Նիագարայի ջրվեժին:

Մեր կյանքի բոլոր դրսևորումներում առաջնային պատճառները բարդույթներն են: Ես բազում տարիներ եմ տառապել այն պատճառով, որ ցածր հասակ ունեմ և իմ պարանոցը կարճ է: Ես կոկետություն չեմ անում: Այո, համարում էի, որ շատ կարևոր է, թե ինչպիսին է պարանոցդ: Եվ այդ բարդույթներից տառապում էի: Հիմա հասկանում եմ, որ դա ամենաիսկական հիմարությունն էր, բայց չէ՞ որ տառապել եմ:

Կյանքն այնպիսին է, որ միշտ չի որ թունելի վերջում լույս է երևում, պատահում է, որ այնտեղ լույս չի լինում, այլ միայն մի լամպ: Խաբեություն: Բայց մենք ցանկանում ենք այդ լույսը և գնում ենք դեպի այդ խաբեությունը: Եվս մեկ մեծ ընդհանուր դժբախտություն, որ մենք սպասում ենք, որ ինչ-որ մեկը կանի մեր փոխարեն: Ոչ մեկը ոչինչ չի անի: Ես դա, արդեն, հաստատ գիտեմ:
    Դիտվել է 1024 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ