Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նախագահի հրամանագրով 2016 թ.-ն հայտարարվել է կինոյի տարի

10.07.2015


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով 2016թ.-ն հայտարարվել է «Կինոյի տարի»: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «publication.pravo.gov.ru»-ին:

Ինչպես նշված է նախագահի հրամանագրում այդ միջոցառումը կձեռնարկվի ռուսական կինեմատոգրաֆիայի նկատմամբ հասարակության ուշադրությունը գրավելու նպատակով:

Ըստ այդ փաստաթղթի ՌԴ կառավարությունը պետք է ձևավորի կազմկոմիտե, որը պետք է ապահովի համապատասխան միջոցառումների ծրագրի մշակումը և դրա կատարումը:
    Դիտվել է 724 անգամ