Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ֆիլմերի թողարկման գրաֆիկը անկայուն է, իսկ որակը անկանխատեսելի

10.14.2015


Օրերս Ռուսաստանի մշակույթի նախարարությունը և այդ երկրում գործող խոշորագույն կինոցանցերը պայմանագիր են ստորագրել կինոցուցադրության մեջ ռուսական ֆիլմերի համար սահմանվի 20 տոկոսանոց քվոտա: Այսինքն, այսուհետ, տարվա ընթացքում ցուցադրվող ֆիլմերի 20 տոկոսը պարտադիր պետք է լինեն այդ երկիրը ներկայացնող կինեմատոգրաֆիստների ստեղծագործությունները: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը:

Տեղեկատվամիջոցը նաև հղում անելով «nevainfo.ru»-ին հաղորդում է, որ այդ պայմանագիրն ստորագրելուց, այնուամենայնիվ, ՌԴ-ի երկու խոշոր՝ «Ֆորմուլա կինո» և «Սինեմա պարկ» կինոցանցերը հրաժարվել են ստորագրել:

Կինոցանցերում կարծում են, որ կինոթատրոններում ռուսական կինոնկարների ցուցադրման քանակությունը իրենց մոտ հաճախելիությունը չի ավելացնի: Հրաժարվողները նաև նշել են, որ «Հայրենական ֆիլմերի թողարկման գրաֆիկը կայուն չի, իսկ որակն անկանխատեսելի»:
    Դիտվել է 837 անգամ