Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երկու հայտնի ռեժիսորներ հրաժարվել են մասնակցել «Ոսկե դիմակ» մրցույթին

10.14.2015


Մոսկվայի «Գոգոլ կենտրոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովը հայտարարել է, որ իր թատրոնի ներկայացումները չեն մասնակցելու «Ոսկե դիմակ« ազգային թատերական մրցանակաբաշխությանը և այդ փառատոնի մյուս միջոցառումներին: Այդ մասին ռեժիսորը գրել է իր ֆեյսբուքի էջում:

«... Ես հիգիենայի պահանջներից ելնելով չեմ ցանկանում, որ իմ ներկայացումները դիտեն, գնահատեն մարդիկ, ովքեր իմ և թատրոնի դեմ գրել են բազմաթիվ զրպարտագրեր: Նրանց այժմ փորձագետներ հայտարարվածներին դիտել իմ ներկայացումները և թատրոնի ներկայացումները, որը նրանք խորապես ատում են, նույնպես անհնար է: Այդ մասին նրանք էին հայտարարում անընդմեջ: Այդ պատճառով, զուտ տեխնիկական առումով, ես անձամբ և «Գոգոլ կենտրոնի» ներկայացումները չեն մասնակցում «Ոսկե դիմակ» փառատոնի միջոցառումներին»,- գրել է ժամանակակից ռուսական բեմի հայտնի վարպետը:

Ասենք, որ համանման հայտարարությամբ ավելի վաղ հանդես է եկել նաև ռուսական ժամանակակից բեմարվեստի մեկ այլ նշանավոր ներկայացուցիչ՝ Կոնստանտին Բոգոմոլովը: Վերջինս էլ իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ «ես գրել եմ, որ այդ դիմկի հետ մենք նույն ճանապարհով չենք կարող ընթանալ»: Բոգոմոլովը նաև նշել է, որ ՌԴ թատերական գործիչների միության կողմից 2016 մրցույթի մրցանակակիրներին որոշող փորձագիտական հանձնաժողովներում ընդգրկված են « ոչ համարժեք անձանց»: Նա նույնպես հայտարարել է, որ ինքը չի ցանկանում, որ այդ խումբը գնահատի իր ներկայացումները:
    Դիտվել է 948 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ