Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ֆրանսիացի հայտնի կինոռեժիսորը տուգանվել է գրագողության համար

10.16.2015


Ֆրանսիացի հայտնի ռեժիսոր Լյուկ Բեսսոնը և նրա ղեկավարությամբ գործող «Europacorp» կինոընկերությունը դատարանի կողմից մեղադրվել է գրագողության մեջ և ենթարկվել տուգանքի: Այդ մասին »Ֆրանսպրեսի» տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Դատարանը գտել է, որ Բեսսոնը և կինոընկերության ներկայացուցիչները «Գրավում» («Lockout») ֆիլմը նկարահանելիս փոխառել են գաղափարներ ամերիկացի ռեժիսոր Ջոն Քարփենթերի «Փախուստ Նյու-Յորքից» ժապավենից:: Բացի այդ փորձագետները նշել են, որ ֆրանսիական ֆիլմում կան գործող անձինք, որոնք բացահայտ կրկնում են ամերիկյան ֆիլմի կերպարներին:

Տուժող կողմը պահանջել է 3 մլն եվրոյի փոխհատուցում: Սակայն, դատարանը հարմար է գտել տույժի ենթարկել ոչ միայն Բեսսոնին, այլև 10 հազարական եվրոյով պատժել այդ ֆիլմի սցենարը գրած և դրա հիման վրա նկարահանումներ իրականացրած Ջեյմս Մաթերին և Սթեֆան Սեն-Լյեժին: Նրանք այդ վճարումները պետք է կատարեն ամերիկյան ֆիլմի սցենարի հեղինակ Նիք Քասլին: Ռեժիսոր Ջոն Քարփենթերին այդ տուգանքներից, ըստ դատարանի որոշման, բաժին կառանձնացվի 20 հազար եվրոյի չափով:

Բացի այդ Բեսսոնի կինոընկերությունը 50 հազար եվրո էլ կվճարի ֆրանսիական կինովարձույթի «Studiocanal» ընկերությանը ում պատկանում է «Փախուստ Նյու-Յորքից» ամերիկյան ֆիլմի ցուցադրման իրավունքը:
    Դիտվել է 377 անգամ