Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կվերականգնվեն խորհրդային ճարտարապետության ավանգարդիստական հուշարձանները

10.20.2015


Ռուսաստանի մշակույթի նախարարությունը նախապատրաստական աշխատանքներ է սկսել 1920-1930-ական թվականների խորհրդային ճարտարապետության ավանգարդիստական կառույցներին նոր շունչ հաղորդելու ուղղությամբ: Այդ մասին «izvestia.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Մշակույթի գերատեսչությունն արդեն սկսել է մշակել այդ ուղղության կառույցները վերականգնելու և պահպանելու դաշնային ծրագիր: Փաստաթղթում կընդգրկվի պահպանված շինությունների ցանկը, կնշվի դրանց ներկա փաստացի վիճակը և թե ում սեփականությունն են հանդիսանում: Կմշակվեն կոնկրետ միջոցառումների ծրագրեր այդ օբյեկտների վերականգնման, զբոսաշրջային քարտեզներում ընդգրկելու և ժամանակակից պայմաններին հարմարեցնելու նպատակով:

«Խորհրդային ճարտարապետության ավանգարդը համաշխարհային հռչակ է վայելում և մեր երկրի (Ռուսաստանի-խմբ.) զարգացման մի ամբողջ դարաշրջան է արտացոլում»,- նշել է ՌԴ մշակույթի փոխնախարար Գրիգորի Փիրումովը:
    Դիտվել է 550 անգամ