Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ն. Միխալկով. «Դիմակները նետված են մի կողմ...»

10.21.2015

Այսօր իր 70-ամյակը ռուսաստանցի նշանավոր ռեժիսոր և դերասան Նիկիտա Միխալկովը նշել է ելույթ ունենալով իր երկրի խորհրդարանում՝ ժողովրդի ընտրյալների միջավայրում: Այդ մասին «ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

«Դիմակները նետված են մի կողմ, հիմա եկել է պահը, երբ մենք պարզապես պարտավոր ենք ռեալ նայել այն բանին ինչ կատարվում է, այն ստին, որը թափվում է մեր վրա: Կարևոր է ռեալ գնահատել այն, ինչ կատարվում է մեր շրջապատի հսկայական տեղեկատվական տարածության մեջ»,- հայտարարել է ռեժիսորը:

Նրա խոսքերով, այսօր համացանցի օգնությամբ, առանց տնից դուրս գալու, կարելի է հավաքել հազարավոր մարդկանց ամբոխ՝ հանուն ինչ-որ մի որոշակի գաղափարի, նշել է Միխալկովը և ընգծել, որ այդ գաղափարը կարող է լինել նաև «ոչ միշտ դրական»: Նա հատուկ ընդգծել է նաև առանց ստորագրության աշխարհ նետվող տեղեկատվության առկայությունը:

«Եվ մարդը, քաղաքացին, խճճվելով, այն ընդունում է որպես իրականություն: Եվ լինում է, որ տեղեկատվությունը մատուցվում է որպես պետական տեսակետ»,- ասել է Միխալկովը և հավելել, որ այդ ուղղությամբ աշխատում է «լուրջ, հսկայական, հագեցված մեքենա»: Նա գտնում է, որ «մենք պետք է դրան ինչ-որ բան հակադրենք, ոչ ձեռնաշղթաներ, այլ նույնպիսի գրագետ և հագեցած մեքենա, որը լիցքավորված է այլ լիծքով, ստեղծարարությամբ, դրականով»:
    Դիտվել է 309 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341