Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայտնի է դարձել «Օսկար-2016»-ի արարողությունը վարողի անունը

10.22.2015

Ամերիկյան կինոակադեմիայի 2016թ.-ի փետրվարի 28-ին կայանալիք «Օսկար» մրցանակաբաշխության 88-րդ արարողությունը, կվարի Քրիս Ռոքը: Այդ մասին «thr.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Կատակերգակ Քրիս Ռոքը արդեն մեկ անգամ վարել է կինոաշխարհի գլխավոր մրցանակաբաշխության հանդիսավոր միջոցառումը (2005թ.):

«Քրիսն առաջին հերթին հայտնի է որպես «սթենդափ-կատակերգակ», սակայն նա նաև շատ ստեղծագործական նորարարությունների հեղինակ է: Նա կատարելապես անվախ է իր գործի մեջ»,- ասել է Կինոակադեմիայի ղեկավարներից Դոուն Հադսոնը:
    Դիտվել է 655 անգամ