Կանցկացվի ազգագրական կինոյի օր10.22.2015
Մոսկվայի նկարչի կենտրոնական տանը կկայանա ազգագրական կինոյի օր: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
Միջոցառման ազգագրական հանձնաժողովի նախագահ Վալերի Տիշկովը ասել է, որ մի քանի գոտիների բաժանված հատվածներում կներկայացվեն Ռուսաստանում բնակվող տարբեր ժողովուրդները:
Այս նախաձեռնության հեղինակը Ռուսաստանի աշխարհագրական ընկերությունն է, որը աշխարհում համարվում է ոլորտը ներկայացնող հնագույն հաստատություններից մեկը (այն հիմնադրվել է 1845թ.-ին) և իր շուրջն է համախմբել աշխարհագետներին և հարակից ոլորտների մասնագետներին, ճանապարհորդներին, բնապահպաններին, հասարակական գործիչներին և բոլոր նրանց, ովքեր ձգտում ունեն ճանաչել նոր Ռուսաստանը և օժանդակել այդ երկրի բնական պաշարների պահպանմանը:
Ավելացնենք, որ միջոցառումը նախատեսված է անցկացնել նոյեմբերի 1-ին: