Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կոնստանտին Խաբենսկու վերակենդանացման գաղտնիքը

10.01.2013

Մոսկվայի թատերական շրջանակները ոգևորվել են Կոնստանտին Խաբենսկու անձնական կյանքում տեղ գտած մեծ իրադարձության կապակցությամբ: Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստի թատրոնի (МХТ) կուլիսներում քննարկում են այն լուրը, որ մի քանի օր առաջ Խաբենսկին ամուսնացել է 29-ամյա դերասանուհի Օլգա Լիտվինովայի հետ:

Աղջկա հետ 41-ամյա դերասանի հարաբերությունների մասին վերագրումները շրջում էին արդեն երկու տարի: Զույգի բարեկամների հաղորդմամբ, նրանք գերադասել են աղմկոտ տոնակատարություն չկազմակերպել, նշում է «heat.ru»-ն:

Կայքը հղում անելով «МХТ»-ի ղեկավար Օլեգ Տաբակովի անձնական օգնական Ալլա Շպոլյանսկայային, հաստատում է, որ այո, նրանք ձևակերպել են իրենց հարաբերությունները: «Ի՞նչ կա զարմանալու: Նրանք վերադարձան արձակուրդից և ասացին (ամուսնության մասին-խմբ.): Մեր մոտ օրերս թատերախմբի հավաք էր: Ինչու՞ այդ մասին չե՞ն հայտարարել: Իսկ մեր մոտ՝ թատրոնում, այդ մասին երբեք ոչ մեկը բարձրաձայն չի հայտարարում: Մանավանդ, որ Կոստյան և Օլգան այնքան նրբանկատ մարդիկ են: Կոնստանտինը հիմա Լոնդոնում է», ասել է Շպոլյանսկայան:

Իսկ այն հարցին, թե նրանք Լոնդոնու՞մ են ամուսնացել, Շպոլյանսկայան ասել է, որ ինքն այդ մասին չգիտի: «Մենք Լոնդոն՝ Կոստյային չենք զանգահարում, որովհետև մարդը նկարահանվում է: Մենք նրան չենք անհանգստացնում: Շուտով կվերադառնա՝ նա ներկայացում ունի: Թատերախմբի հավաքի ժամանակ նա ոչինչ չի հայտարարել, ինչպես գրում են որոշ թերթեր: Նրանց հարսանիքի մասին գիտեն միայն ընկերները, և իրար մեջ նրանք դա քննարկում են: Բայց ոչ մի հանդիսություն չի եղել, այնպես որ, մանրամասները որևէ մեկին հայտնի չեն»:

Շպոլյանսկայան նաև ասել է, որ նրանց դեռ չի շնորհավորել նաև Օլեգ Տաբակովը: «Այդ մարդիկ այնքան ինտելիգենտ են և փակ, որ այդ մասին որևէ մեկը չի կարող խոսել: Խեղճ Օլյա, նրան զանգահարում են լրագրողները, նա ցած է գցում լսափողը: Նրան կարելի է հասկանալ: Գիտե՞ք, կան մարդիկ, ովքեր ցուցադրում են իրենց կյանքը հանրության առաջ: Օրինակ, Բուրկովը ամենուր իր Իռային ցուցադրում է: Դա նրան դուր է գալիս: Բայց Կոստյան և Օլգան ուրիշ են»:

Ինքը՝ Կոնստանտին Խաբենսկին, իր ամուսնության մասին պատմելու խնդրանքին պատասխանել է, որ ինքը նկարահանվում է Լոնդոնում և թատերախմբի՝ МХТ-ում կայացած հավաքին, պարզապես, ֆիզիկապես ներկա լինել չէր կարող:

Հինգ տարի առաջ, կնոջ՝ Անաստասիայի ողբերգական մահից հետո, Կոնստանտին Խաբենսկին սկսեց ապրել փակ և անթափանց անձնական կյանքով: Դերասանը նախընտրում էր վարագուրված կյանքը:Նա ամբողջովին նվիրվել էր աշխատանքին, բարեգործությանը և իր փոքրիկ որդու՝ Վանյայի դաստիարակությունը: Բայց, այնուամենայնիվ, շուտով նրա կյանքում ի հայտ եկավ մի կին՝ դերասանուհի Օլգա Լիտվինովան:

Առաջին անգամ նրանց թատրոնում միասին նկատեցին երկու տարի առաջ: Ավելի ուշ զույգին տեսան Իտալիայում հանգստանալիս: Այնտեղ նրանք անցկացնում էին իրենց ռոմանտիկ «ուիք-էնդ»-ը: Դրանից հետո, ըստ բարեկամների, Կոնստանտինը փոխվեց: Նա բառացիորեն վերակենդանացավ: Նրա համար կյանքը ձեռք բերեց նոր իմաստ:
    Դիտվել է 551 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379