Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Իրենց կզգան ոչ միայն որպես թատրոնի «պրոֆեսիոնալ», այլև՝ «աշխարհիկ առյուծ»

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 8-ը Սանկտ-Պետերբուրգում կայանալիք «Բալթյան տուն» թատրոն-փառատոնում կկայանա յուրահատուկ ակցիա երեխաների ու ծնողների համար: «Մոդայիկ արձակուրդներ» անունը ստացած միջոցառման ընթացքում Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի փոքրիկ բնակիչները ոչ միայն կդիտեն ներկայացումեր, այլև կդառնան մանկական իսկական աշխարհիկ քրոնիկոնի մասնակիցներ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «gidsobitiy.ru»-ին:

Այս փառատոնը նպատակ է դրել ապացուցել, որ թատրոնը ոչ միայն մշակութային իրադարձություն է, այլ նաև խաղ: Հանդիսատեսները լուսանկարչական սարքերի փայլատակումների ներքո կքայլեն «կարմիր գորգի» վրայով, իրենց կզգան ճիշտ ինչպես աստղերը, իսկ հետո արված լուսանկարները կտեսնեն միջոցառմամն «Բալթյան տան մոդայիկ արձակուրդներ» բաժնում:

Ամեն օր թատրոնի ճեմասրահում ներկայացումից առաջ կաշխատի «Աշխարհիկ թատերական դպրոցը», որը կօգնի փոքրիկ հանդիսատեսներին իրենց զգալ ոչ միայն որպես թատրոնի «պրոֆեսիոնալ», այլև՝ «աշխարհիկ առյուծ»: Այս դպրոցի դասացուցակը կունենա այսպիսի պատկեր.
- թատերական վարվելակերպի դասեր, որի ժամանակ երեխաները կսովորեն, թե ինչպես իրենց ճիշտ պահեն ներկայացման ժամանակ, ընդմիջումներին և այլն,
- թատերական նորաձևության դասեր, որի ժամանակ ոճաբանները մանուկ հանդիսատեսներին կօգնեն ճիշտ կողմնորոշվել ներկայացման դուրս գալու հագուստների ճիշտ ընտրության հարցերում,
- պլաստիկայի և պարի դասեր,- ինչպես «գեղեցիկ կերպով դուրս գալ միջավայր», ինչպես պահել իրեն և այլն,

Անշուշտ այս ծրագրում առանձնակի տեղ կզբաղեցնեն «Բալթյան տուն» թատրոն-փառատոնի մանկական ներկայացումները:
    Դիտվել է 217 անգամ
    1234567