Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայրենական բեմադրությունը մերժվեց, բայց կներկայացվի դրա ամերիկյան տարբերակը

10.27.2015


Հոկտեմբերի 31-ին Ռիխարդ Վագների «Թանհեյզեր» օպերան Նյու-Յորքից ուղիղ հեռահաղորդմամբ կցուցադրվի Ռուսաստանի 6 քաղաքներում, այդ թվում նաև Մոսկվայում և Պետերբուրգում, իսկ դրանից հետո այդ երկրի ևս 30 քաղաքների կինոթատրոններում հանդիսկանները կարող են դիտել օպերայի տեսագրված տարբերակը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Ցուցադրությունն իրականացնող «CoolConnections» արթ-միավորումը տեղեկացնում է, որ Օտտո Շենկի դասական բեմադրությունը հայտնի «Մետրոպոլիտեն օպերայի» բեմ է վերադրձվել ավելի քան 10-ամյա բացակայությունից հետո: Գլխավոր դերում իր դեբյուտը կնշի Յոհան Բոթան:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքի թատրոնում վագներյան այս օպերայի բեմականացումը առաջացրեց մեծ աղմուկ, որի զարգացումները հասան մինչև դատարան: Քրեական գործեր հարուցվեցին «Թանհայզեր»-ը բեմականացրած Տիմոֆեյ Կուլյաբինի և հաստատության տնօրեն Բորիս Մեզդրիչի նկատմամբ: Նրանք մեղադրվում էին ներկայացման մեջ «կրոնական առարկաները սրբապղծելու» համար: Թեև հանցակազմի բացակայության պատճառով քրեական գործը կարճվեց, սակայն թատրոնի տնօրենը ազատվեց աշխատանքից, իսկ նրան փոխարինած Վլադիմիր Կոխմանը ներկայացումը հանեց խաղացանկից:
    Դիտվել է 332 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305>>հաջորդ