Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վրաստանում նշում են Գրիբոյեդովի անվան ռուսական թատրոնի 170 ամյակը

10.28.2015


Թբիլիսիի Գրիբոյեդովի անվան պետական ակադեմիական ռուսական դրամատիկական թատրոնը այս օրերին նշում է իր հիմնադրման 170 ամյակը: Հոբելյանի շրջանակներում անցկացվող հանդիսություններին մասնակցելու նպատակով Վրաստանի մայրաքաղաքում են հավաքվել աշխարհի տարբեր երկրներում գործող 25 թատրոնների ներկայացուցիչներ: Այստեղ անցկացվող տոնական միջոցառումների շարքում էական դերակատարություն է վերապահված հատկապես արտասահմանում գործող ռուսական թատրոնների առաջին կոնգրեսի աշխատանքին, որին կմասնակցեն տարբեր երկրների ռուսական թատրոնների գեղարվեստական ղեկավարներ, հայտնի դերասաններ, թատերական գործիչներ: Այդ մասին «sputnik-georgia.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Հոբելյանի առթիվ կազմակերպված մամլո ասուլիսում, հանդես գալով լրագրողների առջև, արտասահմանյան ռուսական թատրոնների առաջին կոնգրեսի մասնակից, Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանն իր խոսքում նշել է, որ ոչ մի ուժ չի կարող խարխլել ռուսական մշակույթի կղզյակներն իրենց երկրներում: «Շատերն են ձգտում այս կամ այն կերպ բաժանել ռուսական թատրոնները, անջատել ռուսական թատերական և ոչ միայն թատերական մշակույթը այն ավանդներից, որ գոյություն ունեն Վրաստանում, Հայաստանում և նախկին մեր հանրապետություններում: Դա չի ստացվի»:

Ալեքսանդր Գրիգորյանը նաև խոսել է նոյեմբերին Ռուսաստանում նախատեսված իր թատերախմբի մեծ հյուրախաղերի մասին: Մոսկվայում հայաստանցի արտիստները կներկայացնեն ռուս հեղինակ Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր» և Յուրի Պոլյակովի «Աֆրոդիտեի ձախ կուրծքը» պիեսները:

Հոկտեմբերի 28-ը կնշանավորվի հանդիսության առթիվ անցկացվող հոբելյանական երեկոյով: Առայժմ այս միջոցառման ծրագիրը չի հրապարակվում և պահվում է գաղտնի: Հայտնի է միայն, որ այն կկայանա Թբիլիսիի Գրիբոյեդովի անվան թատրոնի մեծ դահլիճում, ժամը 19:00-ին:
    Դիտվել է 886 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ