Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գերմանիայի Կառլսռուհե քաղաքն անդրադառնում է հայի չլուծված խնդիրներին

10.29.2015

Գերմանիայի Կարլսռուհե քաղաքում նոյեմբերի 21- 30-ին կկայանա Հայաստանի պատմությանն ու ներկային անդրադարձող «Vergissmeinnicht» («Անմոռուկ») խորագրով արվեստի մեծ փառատոն:

Փառատոնի օրերին գերմանացի հանդիսատեսը հնարավորություն կունենա ծանոթանալ հայ ժամանակակից պոեզիայի, դրամատուրգիայի, բեմադրական և փորձարարական արվեստի մի շարք ստեղծագործությունների, որոնք այս կամ այն կերպ անդրադառնում են հայ մարդու այսօրվա հոգեկերտվածքն ու մտածողությունը ձևավորած երևույթներին:

Միջոցառման ենթատեքստում հատուկ նշանակություն կստանա 1915թ. հայոց Մեծ եղեռնի թեմատիկան, որն էլ կխորհրդանշի այդ ոճիրին զոհ գնացած զոհերի հիշատակը ոգեկոչող փառատոնի ուղղվածությունը:

Ի դեպ, այդ հանգամանքը որպես գիտականորեն հիմնավորված մոտեցում որոշակի համապատկեր կստանա Ռուրի Բոխում համալսարանին կից սփյուռքի և ցեղասպանության ինստիտուտի ղեկավար, պրոֆեսոր Միհրան Դաբագի «Կորուստ և ժառանգություն» դասախոսություն քննարկմամբ, որը կներկայացնի ցեղասպանությունը վերապրածների առանձին հիշողություններ և պատմությունթյուններ:

Փաստական նյութի մատուցման ևս մի հետաքրքիր դրսևորում կլինի «1915; Աղետ: Ոչնչացում» խորագրով ցուցահանդեսը՝ գերմանա-հայկական ասսոցիացիայի ներկայացմամբ, որտեղ այցելուները լուսանկարների և ականատեսների գրավոր վկայությունների միջոցով կծանոթանան եղեռնի անմարդկային դրվագներին: Նշենք, որ ցուցադրանքում առանձնահատուկ տեղ կզբաղեցեն գերմանացի հոգևորական, հայ ժողովրդի տառապանքների ականատես, մեծ մարդասեր Յոհաննես Լեփսիուսի զեկուցումները:

Գերմանիայի մտավորականության մարդասիրական գործունեությունը փառատոնում մատուցվում է նաև պատմական փաստագրական նյութի արժեք ձեռք բերած, 1919 թ.-ին Հոլլիվուդում նկարահանված «Հոշոտված Հայաստան» համր ֆիլմի և ժամանակակից գերմանացի ռեժիսոր Քրիստիան Պապկեի «Հայաստան- Ստվերների երկար ճամփորդությունը» վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ:

Կառլսռուհեի փառատոնի հագեցած օրակարգում առանձին տեղ է հատկացված նաև այսօրվա հայ բեմարվեստի աշխատանքների ներկայացմանը: Անշուշտ դրանք նույնպես ունեն փառատոնի ընդհանուր ուղղվածությանը համահունչ թեմատիկա, սակայն աչքի են ընկնում նյութի մատուցման նորարական ընդգծված հատկանիշներով: Դրանք, ասես, անցնում են ժամանակակից հայ մարդու հոգեբանական կերտվածքի ոսպնյակով, նյութը մատուցում նոր ու թարմ հնչողությամբ, համամարդկային նշանակության աղետի հին, չլուծված խնդիրները ներկայացնում այսօրվա եվրոպացիներին հասկանալի լեզվով:

Այս մոտեցումները հստակ նկատելի են թե արդեն հայ հանդիսաատեսին քաջածանոթ գործերով («Պռո Շամիրամ»-ը Աիդա Սիմոնի պարի թատրոնի ներկայացմամբ), թե պերֆորմենսի երիտասրդ արտիստուհի Շողակաթ Մլքե-Գալստյանի ժամանակակից Հայաստանի և Արարատ լեռան մասին հետաքրքրական պատմությամբ, որտեղ նա հանդես է գալիս երիտասրդ առաջադեմ թուրք արտիստների ընկերակցությամբ:

Կառլսռուհեի փառատոնի շրջանակներում կկայանա նաև յուրահատուկ պրեմիերա՝ կներկայացվի հեռուստալրագրող, հրապարակախոս Սամվել Մարտիրոսյանի «Սահմանագիծը ոտքերի արանքում» տրագիկոմեդիայի շնորհանդեսը: Գերմանացի արտիստների մատուցմամբ այս բեմական ընթերցանությունը, իրականացվել է «Խոսելով սահամանների մասին» միջազգային դրամայի մրցույթի և փառատոնի համագործակցության շնորհիվ և անդրադառնում է ժամանակակից արտագաղթին և կյանքի այդ ուղին ոտք դրած մարդկանց ոչ միանշանակ ճակատագրին:
    Դիտվել է 944 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ