Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Չինացի հայտնի դերասան Ջեկի Չանը մի քանի ժամով ժամանել է Պետերբուրգ

10.01.2013

Չինացի հայտնի դերասան և մարտարվեստի մեծ վարպետ Ջեկի Չանը մի մեծ խումբ չինացի կինեմատոգրաֆիստների հետ Պետերբուրգում կբացի չինական կինոյի փառատոնը, որը կանցկացվի սեպտեմբերի 4-11-ին, հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում անելով պետերբուրգյան «Ավրորա» կինոթատրոնին:

«Ջեկի Չանը Պետերբուրգ կգա մի քանի ժամով, փառատոնը բացելու հատուկ նպատակով»,- հայտնել են կազմակերպիչները:

Փառատոնի վերջին օրը, կցուցադրվի «Աստծո զրահները: Կենդանակերպի առաքելությունը» ֆիլմը, որտեղ Ջեկի Չանն, ըստ ավանդության, հանդես է եկել որպես ռեժիսոր, դերասան, մոնտաժող և նույնիսկ երգահան:

Կինոփառատոնը կբացվի Ջեկիի անվանակցի՝ Պիտեր Չանի «Չինացի գործընկերը» ֆիլմով, որ պատմում է այն մասին, թե ինչպես կարելի է Չինաստանում հասնել հաջողության՝ դասավանդելով անգլերեն լեզու:

Փառատոնի ընթացքում կցուցադրվի չինական արտադրության ևս 8 ֆիլմ, որոնց թվում ռեժիսորներ Չժաո Վեի «Երիտասարդները», Ֆեն Սյաոգանի «Վերադարձ 1942 թվական», Վոնգ Քարվայի «Մեծ վարպետը» և Չժան Յանի «Թռիչք ծերանոցի վրայով» ֆիլմերը:

Ավելացնենք, որ բոլոր կինոնկարները թողարկվել են 2012 և 2013 թթ.-երին, հաղորդում է «newsru.com» կայքը:


    Դիտվել է 594 անգամ
    1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950515253545556575859606162636465666768697071727374757677787980818283848586878889909192939495969798991001011021031041051061071081091101111121131141151161171181191201211221231241251261271281291301311321331341351361371381391401411421431441451461471481491501511521531541551561571581591601611621631641651661671681691701711721731741751761771781791801811821831841851861