Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ներկայացում պարադոքսալ մտքեր ու խելակորույս թվացող գաղափարներ կրողի մասին

11.02.2015


Մոսկվայի «Տեատր.Դոկ» թատրոնը նոյեմբերի կեսերին իր հանդիսատեսին կներկայացնի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առանձնակի հաջողությունների հասած, «ABBYY» ընկերության հիմնադիր Դավիդ Յանի մասին մոնոներկայացում: «Ուժանյութ» վերնագիրը ստացած բեմադրությունը, որը պատրաստվել և առաջին անգամ բեմադրվել է Սանկտ-Պետերբուրգի Pop-up թատրոնում: Ներկայացման պիեսը նախապատրաստվել է հերոսի նախատիպի հետ երկարատև ձայնագրված զրույցների մշակման արդյունքում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «neva-room.ru»-ին և «teatral-online.ru»-ին:

Դավիդ Յանը ծրագրավորման թվային աշխարհում հայտնի անուն է իր այնպիսի արտադրանքներով, ինչպիսիք են էլեկտրոնային «Lingvo» բառարանը, տեքստեր ճանաչող «Fine Reader» ծրագիրը, երեխաների համար նախատեսված հաղորդակցման «Cybiko» գրպանի համակարգիչը: Բացի այդ նա համարվում է նաև Ռուսաստանում Ֆլեշմոբի հիմնադիրներից մեկը:

Այսօր Յանը և նրա ընկերությունը զարգացնում են ամենօրյա կյանքի համար նախատեսված արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաները, միջոցներ փնտրում հաղորդակցման առջև առաջացող արգելքները հաղթահարելու նպատակով:
«Ես իմ համար որոշել եմ այսպես՝ ես պետք է ստեղծեմ այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք մարդկանց կօգնեն հասկանալ միմյանց»,- մի առիթով ասել է Դավիդ Յանը:

Ասենք, որ այս մոնոներկայացումը պետերբուրգցի հայտնի ռեժիսորներ Սեմյոն Ալեքսանդրովսկու, Դմիտրի Վոլկոստրելովի և Վիտալի Երոշինի համատեղ նախագիծն է:

Ըստ այդ նախագծի «ձայնի իրավունք» է տրվում ժամանակակից կյանքի այն հերոսներին, ովքեր համարվում են «այլընտրանքային մշակութային տարածքի» ներկայացուցիչներ, համոզված ոչ հարմարվողականներ, պարադոքսալ մտքեր ու խելակորույս թվացող գաղափարներ կրողներ:
    Դիտվել է 993 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ