Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ջորջ Քլունին սուշի սիրող իր տիկնոջը նվիրել է սուշիի ռեստորան

11.03.2015


Հոլլիվուդյան կինոյի գերաստղ Ջորջ Քլունին իր տիկնոջը, ծագումով լիբանանցի, փաստաբան Ամալ Ալամուդդինին, իրենց ամուսնության մեկ տարին լրանալու կապակցությամբ, նվիրել է Լոս-Անջելոսի Վենթուրա ճեմուղում գտնվող ճապոնական «Asanebo Sushi» ռեստորանի մասնաճյուղը՝ Լոնդոնում: Այդ մասին Լոնդոնում և Բեյրութում հրատարակվող «Ալ Հայաթ» լիբանանյան պարբերականի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Այս ամուսնական զույգը հարսանիքից հետո մեղրամիսը Սեյշելյան կղզիներում անցկացնելուց ի վեր հիմնականում ապրում է բաժանված, քանի որ իր փաստաբանական կարիերան շարունակել ցանկացող Ամալ Ալամուդդինը չի մտածում անգամ թողնել Լոնդոնում գտնվող իր աշխատասենյակը և տեղափոխվել օվկիանոսից այն կողմ՝ ամուսնու մոտ: Իսկ ամուսինն էլ կնոջ զրույցներից լավ իմանալով, որ նա շատ է հավանում «Asanebo Sushi» ռեստորանում պատրաստված սուշին և ափսոսում է, որ Լոնդոնի իր բնակարանին մոտ նման հասարակական սննդի օբյեկտ չկա, որոշել է նրան մատուցել անակընկալ և ստանձնելով 460 հազար դոլար ծախսելու պատասխանատվություն՝ այդ ռեսրորանի տիրոջ համաձայնությամբ իրականություն է դարձրել կնոջ բաղձանքը:

Այժմ Ամալ Ալամուդդինը ոչ միայն իր բնակարանի հարևանությամբ կարող է իր սրտի ցանկության չափ սուշի վայելել, այլև այդ թանկարժեք և մեծ համարում ունեցող ռեստորան մուտք գործել որպես տիրուհի:

Քլունիի այդ շքեղ նվերը իր տիկնոջը շատերը համարում են երբեմնի «Հոլլիվուդյան սրտակեր ամուրիի» նկատմամբ հրաշալի լիբանանուհու հաղթանակի նշան: Սակայն պետք է ասել, որ Ջորջը ըմռնումով է մոտեցել իր տիկնոջ ցանկությանը՝ Լոնդոնում մնալու և փաստաբանի մասնագիտական կարիերան շարունակելու վերաբերյալ: Ավելին, ամուսնությունից մեկ տարի անց նա սկսել է խոսել Մառախլապատ Ալբիոնում նաև իր հիմնավորվելու մասին և, միաժամանակ, անընդհատ ընդգծում է, որ «Ամալը առաջին կինն է, ով հանուն իրեն /Քլունիի-խմբ./ չի թողել մասնագիտությունը»:

Ջորջ Քլունին և Լոնդոն տեղափոխված ու այնտեղ ապրող Ամալ Քլունին իրենց ամուսնությունը գրանցել են անցյալ տարի սեպտեմբերին՝ Վենետիկի քաղաքապետարանում:

Հիշեցնենք, որ Ամալ Քլունին 2015թ.-ին, որպես երրորդ կողմի ներկայացուցիչ հանդես է եկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Դողու Պերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» նիստում և պաշտպանել Հայաստանի շահերը:
Նրա փաստաբանական գործունեության հիշարժան մեկ այլ էջ էլ կապված է 2011 թվականին WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի շահերի պաշտպանությամբ հանդես գալու հետ:

Ամալ Քլունին իրավաբանական կրթություն է ստացել Օքսֆորդի համալսարանում: Նա նաև Նյու Յորքի իրավաբանական դպրոցի շրջանավարտ է:
    Դիտվել է 851 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ