Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մրցանակի հավակնորդ է նաև կույր և համր արտիստների մասնակցությամբ բեմադրությունը

11.05.2015


Մոսկվայի ազգությունների թատրոնի և կույրերի և խուլերի օժանդակության «Սո-եդինենիե» հիմնադրամի համատեղ թատերական նախագիծը ներկայացվել է «Ոսկե դիմակ» ազգային մրցանակաբաշխությանը՝ «Էքսպերիմենտ» անվանակարգում:
«Նույնիսկ միայն մրցույթի ներկայացնելն, արդեն, նախագծի համար հսկայական հաջողություն է»,- նշում է «newsru.com» կայքը՝ մեջբերելով կույրերի և համրերի կազմակերպության ֆեյսբուքյան կայքում արված գրառումը: Ըստ այդ գրառման այս նախագծի հիման վրա աշխարհում առաջին անգամ պատրաստվել է ներկայացում կույր և համր, ինչպես նաև տեսնող և լսող արտիստերի համատեղ ջանքերով:

Այս տարի իր շուրջը մեծ աղմուկ բարձրացրած ռուսական ազգային թատերական մրցանակաբաշխության հավակնորդների ցուցակն, այնուամենայնիվ, սկսել է որոշակիանալ: Անվանակարգերի ներկայացվածներից առաջինը դրամայի ասպարեզում Սանկտ-Պետերբուրգի Տովստոնոգովի անվան Մեծ դրամատիկական թատրոնն է (այն հավակնում է 15 անվանակարգերում սահմանված մրցանակների): Մեծամասամբ խոսակցությունները պտտվում են ուկրաինացի ռեժիսոր Անդրեյ Ժոլդակի «ZHOLDAK DREAMS» ներկայացման մասին:

Ընդհանրապես, «Ոսկե դիմակ»-ի համար հավակնորդ են դարձել ռուսաստանյան 50 թատրոններ: Փորձագետները հավակնորդներին որոշելու համար դիտել են 774 բեմադրություն: Փառատոնի երկար ցուցակում ընդգրկվել են 109 ներկայացումներ, որոնց 45 տոկոսը երկրի գավառներում գործող թատրոններ են: Կարճ ցուցակում ընդգրկվել են 54 թատրոնների 72 ներկայացումներ, որոնք ընդհանուր առմամբ հավակնում են մրցանակներ ստանալ 212 անվանակարգերում:

Նշենք, որ լավագույն ռեժիսոր անվանակարգում մյուս գործիչների անունների կողքին տեղ են գտել նաև «Գոգոլ-կենտրոնի» գեղարվեստական ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովի և Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի անուններ, որոնց հետ է կապված մրցույթի շուրջ առաջացած մեծ աղմուկը: Փառատոնի կազմակերպիչների ասելով, թեև բարձրացված աղմուկին, այդ ռեժիսորներից ոչ մեկը պաշտոնապես դիմում չի ներկայացրել և չի հրաժարվել «Ոսկե դիմակին» մասնակցելուց:

«Ոսկե դիմակ» մրցանակաբաշխությունը պետք է տեղի ունենա 2016թ. ապրիլին: Այն հիմնադրվել է 1993 թ.-ին ՌԴ թատերական գործիչների միության կողմից և համարվում է թատերական ոլորտի բոլոր տեսակի արվեստների համար նախատեսված հեղինակավոր պարգև:
    Դիտվել է 887 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ