Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

2015թ.-ին «NET»-ը հիմնականում կներկայացնի երիտասարդ արվեստագետներին

11.05.2015


Նոյեմբերի 15-29-ին Մոսկվայում կայանալիք «NET» (Նոր եվրոպական թատրոն) միջազգային փառատոնում այս տարի օտարրկրյա արտիստները կներկայացնեն 9 բեմադրություն: Նշենք, որ այս միջոցառմանը կմասնակցեն նաև մոսկովյան թատրոնները, որոնք հանդես կգան 3 ներկայացմամբ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով ՞ «РИА новости»-ին:

«Մենք շարունակում ենք փառատոնի ավանդույթը, որն ի սկզբանե ստեղծել են այն բանի համար, որ ռուսաստանցի թատերասերներին ծանոթացնեն համաշխարհային թատրոնի առավել նոր ու հետաքրքիր բացահայտումներին: Սակայն այս տարի ֆինանսական բարդ հանգամանքների պատճառով ստիպված էինք ծավալները նվազեցնել: Եվ ի տարբերություն նախորդ փառատոների, որոնց մասնակցում էին շատ հայտնի վարպետներ և երիտասարդ ռեժիսորներ, 2015 թ.-ին առաջին անգամ «NET»-ը ներկայացնում է միայն նոր անուններ՝ բացառությամբ իսպանացի ռեժիսոր Դավիդ Էսպինոզայի, ով արդեն Մոսկվայում ցուցադրել է իր անսովոր ներկայացումները»,- ասել է «NET» փառատոնի արթ-տնօրեն Մարինա Դավիդովան:

Նշենք, որ փառատոնին բացի Իսպանիայից, թատերախմբեր են ժամանել նաև Բելգիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Խորվաթիայից և Շվեյցարիայից:
    Դիտվել է 322 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305>>հաջորդ