Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լրացավ կին գյուտարարի 101 ամյակը, ով աշխարհում առաջինն է մերկացել կինոխցիկի առջև

11.09.2015

Այսօր համացանցի Google-ի միջավայրն իր մուտքը ձևավորել է գերմանացի, ապա ՝ հոլլիվուդյան աստղ, դերասանուհի Հեդի Լամարի 101-րդ տարելիցը լրանալու հիշատակմամբ և «Google» բառի կենտրոնում զետեղել նշանավոր կնոջ կյանքին անդրադարձող անիմացիոն տեսաշարի մուտքը:

Հեդի Լամարրը (ծննդյամբ՝ Հեդվիգա Եվա Մարիա Քիսլեր) ծնվել է Վիենայում՝ 1914թ.-ի նոյեմբերի 9-ին: Նրա հայրը ծագումով լեհական Լվով, իսկ մայրը հունգարական Բուդաբեշտ քաղաքից էին:

Աղջիկն ավարտել է թատերական դպրոցը: Որպես դերասանուհի նա առավել հայտնի է դարձել ԱՄՆ-ում նկարահանվելուց հետո: Նրա դեբյուտը կինո կայացել է 1930 թ.-ին՝ «Աղջիկը գիշերային ակումբում» ֆիլմում :

Լամարրը մեծ համբավ է ձեռք բերել «Էքստազ» ֆիլմում նկարահանվելուց հետո, որտեղ կատարել է Եվայի դերը: Այս կինոնկարում կա տեսարան, որտեղ աղջիկը մերկ լողում է լճում: Համաշխարհային կինոյի պատմության մեջ հենց այդ կադրն էլ համարվում է կինոյում կնոջ մերկ մարմնի առաջին ցուցադրությունը:

Սակայն Հեդի Լամարրը պատմության մեջ է մտել, ոչ միայն որպես դերասանուհի: Նա հայտնի է նաև որպես դարակազմիկ նշանակության գյուտերի հեղինակ:

Համաշխարհային տեխնիկայի բնագավառում նրա առաջին խոշոր ներդրումը կապված է զինվորական ոլորտի հետ, երբ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա իր անունով արտոնագրեց ծովային ահեղ զենքի՝ տորպեդների ղեկավարման համակարգը:

Լամարրը հեղինակել է նաև կապի գաղտնի համակարգեր, որոնք այսօր էլ կիրառվում են ամենուր՝ սկսած բջջային հեռախոսներից, վերջացրած Wi-Fi-ներով ու GPS-ներով:

Հեդի Լամարրը մահացել է 2000 թ.-ի հունվարի 19-ին ԱՄՆ-ում:
    Դիտվել է 882 անգամ