Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փակ քաղաքում կցուցադրվի 7 ժամ տևողությամբ թատերական մարաթոն-ներկայացում

Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի փակ քաղաք Օզերսկում նոյեմբերի 20-ին կկայանա «Գիշերը թատրոնում» փորձարարական թատրոնների 6-րդ փառատոնը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatr-ozersk.ru»-ին:

Ռուսաստանի Ուրալի ողջ ընդարձակ տարածաշրջանում «Գիշերը թատրոնում»-ը աննախադեպ երևույթ է: Արտաքին աշխարհի հետ շատ յուրահատուկ կապերով կապված փոքր Օզերսկ քաղաքում կրկին կհավաքվեն պրոֆեսիոնալ թատրոններ, որոնք գիշերային 6 ժամերի ընթացքում «Մեր տունը» դրամայի և կատակերգության թատրոնի շենքում կցուցադրեն աներևակայելի թատերական հրավառություն:

Հանդիսատեսին կներկայացվեն ամենատարբեր թատերական ձևաչափերի ու փորձարարական մտքի աշխատանքներ:

Ներկայացումները ցուցադրվելու են ամենահավանական և անհավանական հարթակներում, որոնք գոյություն ունեն կամ ստեղծվել են այս փառատոնի առիթով: Մի գիշերվա ընթացքում «Մեր տունը» թատրոնի փոքր դահլիճում, հանդերձարանում, արհեստանոցներում, նույնիսկ աստիճանների ու անցումերի վրա դերասանական խմբերը կցուցադրեն ներկայացումներ, որոնք միմյանց հետ կապված են փառատոնի ընդհանուր սյուժետային հարահոսով:

Անշուշտ թատերական իրադարձության էպիկենտրոնը կհանդիսանա մեծ դահլիճը, որտեղ ամբողջ գիշերային խաղի ընթացքում երեքական անգամ կհայտնվեն փառատոնի բոլոր մասնակիցները, որպեսզի կրկին բաժանվեն-հեռանան միմյանցից դեպի իրենց համար առանձնացված հարթակներ:

Այս տարի այս յուրահատուկ փառատոնին մասնակցում են Չելյաբինսկի և Սվերդլովսկի մարզերի 5 քաղաքների 19 թատերական կոլեկտիվներ: Ծրագիրը նախատեսում է 7 ժամ տևողությամբ թատերական մարաթոն-ներկայացում, որի ընթացքում յուրաքանչյուր հանդիսատես ըստ իր ճաշակի կորոշի թե ինչ ժանրի, բովանդակության ու ձևաչափի ներկայացում կդիտի:
    Դիտվել է 1049 անգամ
    123456789