Ռոբերտ դե Նիրոն Մոսկվայում բացել է իր ռեստորանը11.10.2015
Հոլլիվուդյան գերաստղ Ռոբերտ դե Նիրոն և ճապոնացի շեֆ-խոհարար Նոբու-Մաթսուհիսան Մոսկվայում բացել են նոր ռեստորան: Այդ մասին «РИА новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը
- Ես կցանկանայի, որ ռուսաստանցի երիտասարդները զբաղվեին ճիշտ գործերով, ճիշտ այնպես, ինչպես ես դա ցանկանում եմ իմ ամերիկացի գործընկերներին՝ մեր երկրի զտարյուն ամերիկացիներին: Որպեսզի բոլորը հավաքվեն, մի կողմ թողնեն ամեն տեսակի դատարկ բաները և աշխարհը դարձնեն լավը՝ մեր բոլորի համար,- ասել է դե Նիրոն ռեստորանի բացման արարողության ժամանակ:
Նա կոչ է արել բոլորին միավորվել և աշխատել միասին: «Առավել ևս միասին լինենք նոր տեխնոլոգիաներով: Թող որ ես ձեր պես չեմ պատկանում նոր տեխնոլոգիաների սերնդին, բայց մենք բոլորս պետք է ի մի հավաքվենք, որովհետև մի օր մենք բոլորս կարող ենք բախվել համաշխարհային ճգնաժամի, որը կարող է անդրադառնալ յուրաքանչյուր երկրի և յուրաքանչյուր մարդու վրա: Եվ այդ ժամանակ մենք ստիպված կլինենք դրա դեմ պայքարել համատեղ»,- եզրափակել է իր խոսքը ամերիկացի գերաստղը: