Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեծ թատրոնում տարեկան 12 ներկայացում կտրվի սոցիալապես խոցելի խավերի համար

10.01.2013



Մոսկվայի Մեծ թատրոնը վերջապես պլանավորում է դեմքով շրջվել նրանց կողմը, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ տոմսեր ձեռք բերել սովորական գներով:

Այդ մասին «Российской газета»-ին հայտնել է Պետական ակադեմիական Մեծ թատրոնի (ՊԱՄԹ) գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը: «Մենք մտածում ենք իրականացնել նպատակային ներկայացումներ որոշակի լսարանի համար, որպեսզի նրանք, ովքեր չեն ստանում բարձր աշխատավարձեր, կարողանան գալ մեր մոտ ներկայացումներ դիտելու: Նրանք հիմա էլ կարող են ձեռք բերել էժան տոմսեր, բայց ինչ կկարողանան տեսնել: Ես գտնում եմ, որ նրանք պետք է գան և տեղ զբաղեցնեն պարտերում այն դրամով, ինչ որ ի վիճակի են վճարել»,- հայտարարել է Ուրինը:

Սակայն այդպիսի ներկայացումները քիչ են լինելու. տարվա ընթացքում` առավելագույնը 12: Դա նշանակում է, որ այդ միջոցառման ընթացքում թատրոնում լինելու հնարավորություն կունենա մոտ 20 հազար հանդիսատես:

Դրա հետ մեկտեղ Ուրինը նշել է, որ գների բարձրացումը դրական արդյունք է տվել տոմսեր վերավաճառողների դեմ պայքարում: Գնելով տոմս 8 հազար ռուբլով, դժվար է այն վերավաճառել 10-12 հազարով, ընդգծել է Ուրինը:

Դեռ սեպտեմբերի սկզբին Ուրինը հայտարարել էր, որ Մեծ թատրոնում բնակչության սոցիալապես չպաշտպանված հատվածի համար պետք է կազմակերպվեն հատուկ ներկայացումներ` էժան մուտքի տոմսերով, որոնք կիրացվեն միայն սոցիալական պաշտպանության կենտրոնների միջոցով:

Սակայն դեռ պարզ չէ, թե արդյոք հաշվի է առնում Ուրինը այն հանգամանքը, որ բնակչության սոցիալապես անպաշտպան և և ցածր եկամուտ ունեցող խավերը ներկայացնում են տարբեր հասարակական շերտեր, նշում է «teatral-online.ru»-ն:
    Դիտվել է 1081 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ