Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Ֆրանկոֆոնիան» անդրադարձ է պատերազմի ու մշակույթի հարաբերություններին

11.16.2015


Ռուսաստանցի կինոռեժիսոր Ալեքսանդր Սակուրովի նկարահանած ««Ֆրանկոֆոնիա»: Լուվրը գերմանական օկոպացիայի ներքո» վավերագրական-խաղարկային ֆիլմը մարտի 17-ից դուրս կգա Ռուսաստանի մեծ կինոպաստառ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Ֆիլմը ֆրանսիայի, Գերմանիայի և Նիդերլանդների համատեղ արտադրության է, որի համաշխարհային պրեմիաերան տեղի է ունեցել 2014 թ.-ի սեպտեմբերի 4-ին՝ Վենետիկում:

Ֆիլմն անդրադառնում է այն իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել 1940 թ.-ին և իրենց օրգանական կապերն ունեն նաև մեր օրերի հետ:

Սակուրովը ռուսաստանցի այն կինոգործիչներից է, ում եվրոպական կինոակադեմիան 1995թ.-ին ընդգրկեց աշխարհի 100 լավագույն կինոռեժիսորների ցանկում: Նրա առավել հայտնի ֆիլմերն են «Խավարման օրեր», «Մողոք», «Հորթ», «Արև», «Ֆաուստ» կինոնկարները, որոնցից վերջինն, ի դեպ, 2011թ.-ին արժանացել է Վենետիկի միջազգային կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակին:
    Դիտվել է 367 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186