Շարլ Ազնավուրը դարձել է Բելգիայի թագի շքանշանի ասպետ11.17.2015
Ֆրանսահայ երգիչ Շարլ Ազնավուրը դարձել է Բելգիայի թագի շքանշանի ասպետ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով երգչի ֆեյսբուքյան էջին:
Ֆիլիպ թագավորի կողմից շնորհվող բարձր պարգևին մեծանուն երգիչն արժանացել է Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռայնդերսի ներկայացմամբ:
Պարգևատրության արարողությունը կայացել է նոյեմբերի 16-ին՝ Բրյուսելի Էգմոնտ պալատում:
Շարլ Ազնավուրը շնորհակալություն է հայտնել բելգիացի ժողովրդին և նշել, որ նրանք միշտ էլ «եղել են գերազանց ունկնդիրներ, ովքեր երբեք չեն կասկածել...» ինչի երգիչը միշտ հանդիպել է Ֆրանսիայում:
Նախարար Ռայնդերսը բարձր է գնահատել Շարլ Ազնավուրի արտիստական որակները:
Արարողությունը կատարվել է անցած ուրբաթ Փարիզում տեղի ունեցած դաժան ահաբեկչության տպավորությունների հիշողության հանգամանքներում: Արարողության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են այդ ողբերգության զոհերի հիշատակը: