Սիմֆոնիկ համերգ «Կնքահայրը» վերնագրով11.18.2015
Կինոյում հնչող երաժշտությունը համերգային ձևաչափով ունկնդրելու հիանալի հնարավորություն է ընձեռվել մոսկվացի հանդիսատեսներին: Նոյեմբերի 21-ին «Ռուսական ֆիլհարմոնիա» սիմֆոնիկ նվագախումբը նվագավար Շի-Հուն-Յանգի ղեկավարությամբ նրանց ուշադրությանը կներկայացնի «Կնքահայրը» հայտնի ֆիլմում հնչող երաժշտությունը: Այդ մասին տեղեկացնում է ««taglur.am»-ը՝ հղում անելով «rg.ru»-ին:
Հոլլիվուդյան հիթերը նվագախմբի կենդանի կատարմամբ հնչեցնելու մոդան մեկնարկել է մի քանի տարի առաջ և իր դրական ընդունելությանն է արժանացել նաև Ռուսաստանի մայրաքաղաքում: Առաջին անգամներին մոսկվացի երաժշտասերն, արդեն, մեծ հաճույքով ունկնդրել է «Գլադիատոր» և «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի սաունդթրեքները: Եվ ահա, հիմա հերթը հասել է Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի նշանավոր կինոնկարին:
Նշենք, որ համերգը կկայանա Մոսկվայի միջազգային երաժշտության տանը: