Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վավերագրերի հիման վրա հյուսված կինոպատումը կրում է «Վիկինգ» անունը

11.19.2015


Ռուսաստանի հանրային հեռուստատեսության 1-ին ալիքը կինոմանների ուշադրությանը կներկայացնի այդ երկրի պատմության ընթացքում թողարկված ամենամասշտաբային դեկորներով ֆիլմը: «Վիկինգ» վերնագիրն ստացած կինոպատումը պատմական ասք է, որի հիմքում ընկած է «Անցած տարիների պատմությունները» վավերագիր տարեգրությունը, որը նաև հայտնի է «Սկզբնական տարեգրություն» կամ «Նեստորի տարեգրություն» անունով և ընդգրկում է աստվածաշնչյան ժամանակներից մինչև 12-րդ դարն ընկած պատմական շրջանը:

Ֆիլմը փորձում է ընդգրկուն ձևով վերականգնել և ներկայացնել ռուս ժողովրդի ծագումը և նրա ինքնահաստատման դաժան գոտեմարտը միջնադարում իր հայրենիքին հյուսիսից սպառնացող մեծագույն այն վտանգի հանդեպ, ինչպիսիք վիկիգներն էին (ռուսական պատմագրության մեջ՝ նրանք հիշատակվում են պեչենենգներ անունով):

Ֆիլմի նկարահանման նախաձեռնողներից (Կոնստանտին Էռնստ և Անատոլի Մաքսիմով) այս մասշտաբային գործի նախապատրաստության համար պահանջվել է մոտ 7 տարի: Այսօր դեռևս թրեյլերի ձևաչափով ներկայացվող կինոնկարի թողարկման և վարձույթի շուկա հանելու համար ժամկետ է սահմանվել 2016 թ.-ի վերջը:

Գլխավոր դերերում հանդես են գալիս Դանիլա Կոզլովսկին, Մաքսիմ Սուխանովը, Իգոր Պետրենկոն, Սվետլանա Խոդչենկովան, Ալեքսանդրա Բորտիչը: Ռեժիսորն է Անդրեյ Կրավչուկը:
    Դիտվել է 363 անգամ