Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայաստանցիները մոսկվացիներին ցուցադրել են երեք ներկայացում

11.20.2015

Նոյեմբերի 1-17-ը Մոսկվայում կայացել է «Սմոտրինի» («Смотрины») ժամանակակից ռուսական դրամայի միջազգային փառատոնը: Այս տարի այն նվիրվել է գրող, դրամատուրգ, «Լիտերատուրնայա գազետա» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Յուրի Պոլյակովի ստեղծագործությանը: Հայաստանից փառատոնում հյուրընկալվել է Երևանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը:

Երևանցի արտիստները հանդես են եկել Սվետլանա Վրագովայի «Մոդեռն» թատրոնի բեմում: Ներկայացվել է Յու. Պոլյակովի «Աֆրոդիտեի ձախ կուրծքը» պիեսը: Հիշեցնենք, որ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի այս բեմադրությունը Երևանյան թատրոնի խաղացանկում է 2008թ.-ից:

Իսկ ընդհանուր առմամբ «Սմոտրինի» թատերական միջազգային փառատոնում, որն այս տարի նախագահել է հենց ինքը՝ Յուրի Պոլյակովը, ցուցադրվել է 13 ներկայացում:

Բացի այս, երևանցի արտիստները մասնակցել են նաև այդ օրերին Մոսկվայում անցկացվող «Մեծ հյուրախաղեր-2015» ծրագրին, որի շրջանակներում ռուս հանդիսատեսներին ցուցադրվել է «Կրքեր ըստ ռևիզորի» ներկայացումն՝ ըստ Նիկոլայ Գոգոլի հայտնի ստեղծագործության և Ալեքսեյ Օստրովսկու «Ամեն ինչ վաճառվում է» պիեսը: Այս երկու բեմադրությունների ռեժիսորը նույնպես թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդ Գրիգորյանն է :

Այսօր կայացած մամլո ասուլիսում, թե թատրոնի գեղարվեստական ղեկավարը և թե տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Ֆրեդ Դավթյանը նշեցին, որ Մոսկվայի Կինոդերասանի թատրոնի բեմում հայաստանցի դերասանների ցուցադրած երկու ներկայացումներն էլ հանդիսատեսի կողմից ընդունվել են ջերմորեն:

«Մեծ հյուրախաղեր» ծրագիրը իր մեջ է ամփոփում ինչպես ռուսաստանյան, այնպես էլ ԱՊՀ երկրներում գտնվող ռուսական թատրոնների հյուրախաղերի կազմակերպումն իր տարածքում: Իսկ միջոցառումն անցկացվում է ՌԴ մշակույթի նախարարության, Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտի և Հյուրախաղային գործունեության աջակցման համերկրային կենտրոնի աջակցությամբ:

Հավելենք, որ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնին հյուրախաղերի ընթացքում զգալիորեն աջակցել է նաև Ռուսաստանի հայերի միությունը:
    Դիտվել է 349 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305>>հաջորդ