Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մայրաքաղաքի կենտրոնում բացվել է մեծ պարուհու անվան պուրակ

11.20.2015

Այսօր Մոսկվայի կենտրոնում բացվել է բալետի մեծ պարուհի Մայա Պլիսեցկայայի անվան պուրակը: Այն գտնվում է Բոլշայա Դիմիտրովկա փողոցում՝ Մեծ թատրոնից ոչ շատ հեռու: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Պուրակի բացման օրը պատահական չի ընտրվել: Այսօր լրանում է մեծ պարուհու 90-ամյակը:

Պուրակին հարող տարածքում գտնվող շենքերից մեկի վրա արվել է Պլիսեցկայային պատկերող գրաֆֆիտ, որը 2013թ.-ին հեղինակել է բրազիլացի հայտնի փողոցային նկարիչ Էդուարդո Կոբրան:

Պուրակի բացման արարողությանը ներկա են եղել արվեստի բազմաթիվ գործիչներ և Մոսկվայի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ:

Մայա Պլիսեցկայան մահացել է 2015թ.-ի մայիսի 2-ին:
    Դիտվել է 708 անգամ