Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վախճանվել է Վարդուհի Վարդերեսյանը

11.24.2015

Այսօր. կյանքի 87-րդ տարում, վախճանվել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի թատերական գործիչների միության Fesebook-ի պաշտոնական էջը:

«Իմ սիրելի հանդիսատես, ես երջանիկ մարդ եմ: Երջանիկ եմ, որովհետև նախ և առաջ 65 տարի բեմում եմ եղել: Դա շատ հազվադեպ բան է ու ոչ բոլորին է տրվում: Երջանիկ եմ, որովհետև ունեցել եմ լավ ամուսին, երջանիկ եմ, որովհետև ունեմ երեխաներ և նաև ունեմ ծոռներ, ուրեմն՝ դժգոհելու իրավունք չունեմ: Մանր-մունր բաներ կան, որոնց վրայով անցնում եմ, որովհետև գերիշխողը Ձեր սերն է: Ամեն րոպե ես դա զգում եմ: Մեր այս ժամանակներում, որտեղ արվեստն, անշուշտ , ստորադասված է ինչ-որ չափով...»:

Վարդուհի Վարդերեսյանը ծնվել է 1928 թվականի մարտի 19-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում: Հայաստան ներգաղթելուց հետո, 1947թ. ընդունվել է Լենինականի դրամատիկական թատրոնին կից ստուդիաև և նույն թվականից խաղացել է թատրոնում: 1958թ-ից տեղափոխվել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոն:

Նա էությամբ թատրոնի անմնացորդ նվիրյալ էր և խաղընկեր է դարձել հայ բեմի գրեթե բոլոր մեծերին՝ սկսած Վահրամ Փափազյանից Հրաչյա Ներսիսյանից, վերջացրած հաջորդ սերնդի մեծությունները՝ Մհեր Մկրտչյան, Բաբկեն Ներսիսյան և այլք:

Վարդուհի Վարդերեսյանը հաջողությամբ նկարահանվել է նաև հայ կինոյում, հանդես եկել հեռուստա և ռադիո բեմադրություննեերում:

Նա բեմի անխոնջ մշակ էր և ժողովրդի սիրելի:
    Դիտվել է 953 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ