Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանը կկերտի «Վարպետն ու Մարգարաիտան» ստեղծողի հուշարձանը

11.24.2015

Մոսկվայի իշխանությունները մտադիր են քաղաքի կենտրոնում, «Պատրիարշի պրուդի» («Պատրիարքի ջրավազաններ») կոչված հատվածում գտնվող պուրակում տեղադրել Միխայիլ Բուլգակովի հուշարձանը: Այդ մասին «РИА новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքաշինական այս միջավայրը ընթերցասերների շրջանում լայնորեն հայտնի է հանճարեղ գրողի «Վարպետը և Մարգարիտան» հայտնի վեպից:

«Հուշարձանը պլանավորվում է կանգնեցնել Պյոտր Չայկովսկու անվան միջազգային բարեգործական հիմնադրամի հաշվին: Հուշարձանի հեղինակը կլինի հայտնի քանդակագործ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանը»,- տեղեկացնում է Մոսկվայի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:

Արձանը կպատրաստվի բրոնզից, սակայն դեռ հստակեցված չի, թե ինչպիսի չափսեր այն կունենա: Ենթադրվում է, որ այն կունենա մարդու հասակից 1,5 անգամ ավելի չափսեր: Արձանը կկանգնեցվի սվաղած պատվանդանի վրա, որը կպատկերի ձեռագրերի կույտ: Բուլգակովը կպատկերվի 40 տարեկան հասակում:
Արձանի տեղադրման ժամկետը դեռ որոշված չի:
    Դիտվել է 599 անգամ