Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ցուցահանդեսը սառեցվում է մինչև ռուս-թուրքական հարաբերությունների կայունացումը

12.02.2015

Թուրքական «Հոյակապ դար» հեռուստասերիալին նվիրված մասշտաբային ցուցահանդեսը, որը նախատեսվում էր բացել Ռուսաստանի մայրաքաղաքի Էքսպոկենտրոնում՝ 2016թ.-ի հունվարի 8-ին, ռուս-թուրքական հարաբերությունների լարվածության պատճառով անորոշ ժամանակով հետաձգվում է: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «newsru.com»-ին:

«Հոյակապ դար» սերիալը սկսած 2012թ.-ից, հինգ սեզոն ցուցադրվել է ռուսական «Դոմաշնի» («Տնային») հեռուստատեսային ալիքով: Վերջին սեզոնը մեկնարկել է 2014թ.-ի օգոստոսի 24-ին և ավարտվել 2015 թ.-ի փետրվարի 14-ին:

Սուր սյուժետային ժանրով նկարահանված պատմական կինոնկարն անդրադառնում է 16-րդ դարում Օսմանյան կայսրության տարածքում տեղ գտած դեպքերին, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս այդ միապետական հարստության 10-րդ սուլթան Սուլեյմանը, ով հայտնի է նաև Սուլեյման 1-ին Հոյակապ անունով: Նրա իշխանության տարիներին կայսրությունը հասել է իր զարգացման գագաթնակետին և տարածքների ընդարձակմանը:

Ավելացնենք, որ այս հեռուստասերիալը ցուցադրվել է բազմաթիվ երկրներում:

Իսկ «ՏԱՍՍ»-ը տեղեկացնում է, որ ցուցահանդեսի կապակցությամբ սերիալի Մոսկվա ժամանելու պատրաստվող դերասանները նույնպես հրաժարվել են Ռուսաստան մեկնելու գաղափարից:

Ցուցահանդեսի կազմակերպիչների ասելով, այս նախագծը սառեցվում է մինչև այդ երկու երկրների միջև հարաբերությունների կայունացումը:
    Դիտվել է 371 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184