Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Մուսա դագ» ներկայացումն ըստ Ֆրանց Վերֆելի «Մուսա Լեռան 40 օրը» վեպի

12.02.2015

Գերմանիայի Կառլսռուհե քաղաքում եզրափակված հայոց Մեծ եղեռնի 100 ամյակին նվիրված արվեստի մեծ փառատոնի հուզիչ ակորդներից մեկը հնչեցվեց միջոցառման նախավերջին օրը՝ Նոյեմբերի 28-ին: Հանդիսատեսին ներկայացվեց թատերական պրեմիերա: Գերմանացի արտիստների կատարմամբ ցուցադրվեց ավստրիացի մեծ գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա Լեռան 40 օրը» վեպի հիման վրա պատրաստված «Մուսա դագ» բեմադրությունը:

Ներկայացումից առաջ Հայաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, Կառլսռուհեն ներկայացնող գերմանացի պաշտոնյաների և հայկական համանքի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացավ հանդիսավոր նիստ, որի ընթացքում ելույթ ունեցողները անդրադաձան հայ ժողովրդի մեծ ողբերգության տարբեր կողմերին, այդ ժամանակաշրջանի քաղաքական իրավիճակին, թուրքական կառավարության հայահալած քաղաքականությանը և ոճիրն իրականացնելու մեխանիզմներին:

Կառլսռուհեի թատրոնի բեմադրած «Մուսա դագ» երկու գործողությամբ ներկայացումը ռեժիսորական յուրատիպ եղանակներով անդրադառնում էր նաև մարդկության նոր սերունդի ուսերին ծանրացրած այլատյացության մի այնպիսի դրսևորման, ինչպիսին արձանագրվեց Միջին արևելքում բնակվող եզդի ազգաբնակչության նկատմամբ՝ իսլամիստների իրականացրած ցեղասպանության ժամանակ:

Ի դեպ, «Մուսա դագ» ներկայացումը Գերմանիայում այս տարվա ընթացքում երկրորդ անգամ է, որ ներկայացվում է Գերմանացի հանդիսատեսներին: Մինչ այդ Ֆրանց Վերֆելի հայի անընկճելի ոգին պատկերող անմահ ստեղծագործությունն մեկ այլ ձևաչափով ներկայացվեց Նյուրնբերգի պետական թատրոնում: 2015 թ.-ի ապրիլի 22-ին հայոց գոյամարտի հերոսական պատմությունը 160 դերասաններ հաջորդաբար, 40 ժամվա ընթացքում ընթերցեցին գերմանական այդ հայտնի քաղաքի թատրոնի հանդիսատեսների համար:

Նշենք, որ Կառլսռուհեի պետական թատրոնի ներկայացումը նույնպես մեծ և անկեղծ հետաքրքրություն է առաջացրել գերմանացի հանդիսատեսների շրջանում: Եվ, չնայած, այն ցուցադրվում է շաբաթը մեկ անգամ, բայց և այնպես տոմսերն, արդեն, մինչև հունիս սպառվել են:

Ավելացնենք, որ «Մուսա դագ»-ի առաջնախաղից հետո տեղի հայ համայնքի նախաձեռնությամբ թատրոնի ճեմասրահում կազմակերպվեց մեծ տոնախմբություն, որի ընթացքում ելույթով հանդես եկան Մյունխենից, Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքից ժամանած աղջիկների պարի հայկական համույթն ու երաժիշտ կատարողները:


    Դիտվել է 708 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ