Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ աշխարհահռչակ պարուհու, անցումը մի ոճից մյուսը՝ բուժվող թմրամոլի տառապանքի պես մի բան է

12.07.2015


«Դասական պարը պահանջում է ծանր, սակայն պարտադիր 8-ամյա դասընթաց: Դա կարելի է անվանել կրթություն ընտրյալների համար: Այն հասարակ չի, բայց երբեք չի վնասում, այլ միայն օգնում է»,- փոխանցում է «snob.ru»-ի հետ հարցազրույցում ռուսական դասական բալետի և ժամանակակից պարի աշխարհահռչակ ներկայացուցիչ, միջազգային «Context. Diana Vishneva» փառատոնի կազմակերպիչ Դիանա Վիշնևայի խոսքերը «taglur.am»-ը:

Ըստ պարուհու, երբ արվեստագետը վերակողմնորոշվում կամ զարգանում է ժամանակակից պարի մեջ, այդ պարտադիր դասընթացը շատ կարևոր դերակատարություն է ձեռք բերում:

Ընդհանրապես, պարողների նոր սերունդը բոլորովին այլ է: Վիշնևայի կարծիքով իր սերնդի համար ժամանակակից խորեոգրաֆիան նման է եղել չբացահայտված օբյեկտի: Սակայն, ինչպես նա է ընդգծում. «... հիմա ամեն ինչ մատչելի է, ամեն ինչ աչքերի առջև է, երիտասարդ պարողները առավել շատ են պատրաստված ներքուստ զարգանալու, փորձերի, նոր խորեոգրաֆիայի և ոճերի համար»:

Նա նշում է, որ ինքն իրեն գտնելու հարցում, իրեն շատ է օգնել, հատկապես, ժամանակակից խորեոգրաֆիան և ոչ թե դասական խաղացանկը: «Այնուամենայնիվ,- ասում է Վիշնևան,- զարգանալով և կատարելագործվելով միայն դասականի ոլորտում, միևնույնն է, դու ինչ-որ իմաստով կերտում ես քո «արհեստական «ես»»-ը՝ «արհեստական» մարդու», որը գոյություն ունի որոշակի կանոնների, գեղագիտության, պարի որոշակի կառուցվածքի հիման վրա:

Իսկ արվեստագետն, անշուշտ, գնում է սեփական ճանապարհով, օգտագործում է սեփական տեխնիկական, ֆիզիկական, արտիստական ունակությունները, բայց, միևնույնն է, այդ ամենի մեջ կա ինչ-որ մի հանձառություն: «Եվ երբ դու հայտնվում ես ժամանակակից պարի շրջանակներում,-ասում է պարուհին,- ինքդ քեզ սկսում ես բացահայտել միանգամայն նորովի, և այդ նոր մարդուն, քո նոր «ես»-ին տեղափոխում ես դասական խաղացանկ»:

Եվ այնտեղ ամեն ինչ փոխվում է: Արվեստագետը զարգանում է դասականության մեջ:

«Իմ համար դասական պարելը ավելի հետաքրքիր դարձավ այն բանից հետո, երբ ես ավելի ու ավելի էի խորասուզվում ժամանակակից խորեոգրաֆիայում: Մարմինս կենդանացավ, ես այն սկսեցի զգալ այլ կերպ: Ամեն ինչ իմ մեջ դարձավ ավելի շարժուն: Ես փոխվեցի զգացմունքային , հոգևոր և ֆիզիկական ընկալումներիս մեջ»,- ընդգծում է նա :

Ավելացնենք, որ նա ուրախությամբ նշում է, որ ժամանակակից պարերին իր անցումը տեղի է ունեցել այն հասակում, երբ արդեն դադարում են դասական պարելը: «Դա աներևակայելիորեն շատ օգնեց իմ զարգացմանը»,- ասում է Վիշնևան և ավելացնում, որ ընդհանրապես, անցումը մի ոճից մյուսը՝ շատ ծանր, վնասվածքներ ստանալու վտանգներով հղի, հոգեբանորեն ոչ պարզ իրավիճակ է:

«Դա իսկապես տառապանք է, ես կասեի՝ բուժվող թմրամոլի տառապանքի պես մի բան», - համեմատում է նա և, ավելացնում, որ դա, այնուամենայնիվ, տալիս է հսկայական հնարավորություններ, որոնց շնորհիվ մի ոճից մեկ այլ ոճի անցնող արվեստագետն, ի վերջո, հնարավորություն է ստանում հասակ առնել և ձևավորվել որպես անհատականություն:
    Դիտվել է 831 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ